f

Անկախ

Բորիս Բախշիյանի գործով իմ փաստարկները եղել են բացառապես իրավական, նույնը պնդում եմ հիմա․ Գևորգ Բաղդասարյան


Դատավոր Բորիս Բախշիյանի գործով իմ փաստարկները եղել են բացառապես իրավական, նույնը պնդում եմ հիմա։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։

Հարցին, թե «Մարտի 1»–ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Բորիս Բախշիյանի գործով իր պնդումներին հակառակ լուծումներ են տրվել դատարաններում, Գևորգ Բաղդասարյանն ասաց․ «Երկու գործով էլ, ինչպես պնդել եմ այն ժամանակ, նույնն էլ պնդում եմ հիմա։  Բորիս Բախշիյանը նոր չի ազատ արձակվել, ձեր հարցադրումների մի մասն իրականությանը չի համապատասխանում։ Իմ փաստարկները եղել են իրավական, արդարացման դատավճիռ է կայացվել, դատավճիռը կստացվի, իրավասու պաշտոնատար անձինք կքննարկեն՝ բողոք ներկայացնե՞ն, թե՞ ոչ»։

Հարցին, թե քանի դեռ մեկ ամիսը չի բոլորել` չե՞ն որոշել, Գևորգ Բաղդասարյանն ասաց․ «Դատական ակտը չի ստացվել, մենք չգիտենք դեռ, թե դատավճռում ի՞նչ է գրված։ Իսկ իմ փաստարկները եղել են բացառապես իրավական, եթե ձեր, կամ այլ իրավաբանների կողմից, կամ մամուլում եղած փաստարկները չեն համընկնում իմ փաստարկներին, դա չի նշանակում, որ իրենց փաստարկներն իրավական են, իմը՝ ոչ։  Հակառակը, այդ փաստարկներն են եղել ոչ իրավական, ձեր հարցադրման մեջ էլ կան, որ Բորիս Բախշիյանը կալանավորվեց այն բանից հետո, երբ․․․ դրանք փաստարկ չեն, եթե իրադարձությունների հաջորդականությունն է, դրանից առաջ ուրիշ իրադարձություններ էլ են եղել»։

Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ հարցը երկար է քննարկվել, չի պատրաստվում նորից իր դիրքորոշումները ներկայացնել, դրանք հրապարակված են, և կարող են նայել․ «Դրանք հաստատ իրավական են»։

Գևորգ Բաղդասարյան Բորիս Բախշիյան Գլխավոր դատախազություն Հայաստան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին