f

Անկախ

«Վիրավոր եմ, բայց մինչեւ վերջ կռվելու եմ, դիրքը պահելու եմ»․ Կապիտան Տարոն Սիմոնյանը զոհվել է Վերին Շորժայում


Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է կապիտան Տարոն Սիմոնյանը։

39-ամյա կապիտանը մասնակցել էր նաեւ 44-օրյա պատերազմին, եղել էր Քարվաճառում։

 

 

Տարոնը դասավանդել էր «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում։ Ծառայում էր Ճամբարակում, իսկ մարտական հերթապահությունն անցկացնում էր Վերին Շորժայում, վաշտի հրամանատար էր։

«Տարոնը շատ մեծ սիրտ ուներ, բարի ու կամեցող մարդ էր։ Լավ հրամանատար էր, իրեն զինվորները շատ էին սիրում։ Ինքը մարտի դաշտում մինչեւ վերջ եղել է իր զինվորների հետ։ Շատ խելացի մարտ է վարել։ Ես իր հետ խոսել եմ գործողությունների ընթացքում, ասաց՝ ԱԹՍ-ից վիրավորվել եմ, բայց մինչեւ վերջ կռվելու եմ, դիրքը պահելու եմ։ Դրանից հետո իր հետ չի հաջողվել կապվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տարոն Սիմոնյանի մարտական ընկերը՝ Պատվական Մաթեւոսյանը։

Տարոն Սիմոնյանը զոհվել է Վերին Շորժայում։ Նա եղել է սեպտեմբերի 20-ին Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։

Տարոն Սիմոնյանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս դուստր։ Հուղարկավորվել է հոկտեմբերի 1-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Ադրբեջան հարձակում զոհեր Տարոն Սիմոնյան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին