Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
Զրուցակիցները ուշադրություն են դարձրել պարենային գործարքի կատարման անհրաժեշտության վրա, ներառյալ Ռուսաստանից համաշխարհային շուկա մատակարարումների խոչընդոտների վերացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել Թուրքիային Սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման և ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համար։
Ուշադրություն է հրավիրվել Ռուսաստանից համաշխարհային շուկա սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման խոչընդոտների վերացման անհրաժեշտության վրա։