f

Անկախ

Ի՞նչն է խանգարում Հայաստանին Իրանից զենք գնել. փորձագետ


Ի՞նչն է խանգարում Հայաստանին Իրանից զենք գնել։ Կա՞ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի մտավախություն։ Բայց եթե դու ծանրագույն վիճակում ես, ուրեմն չպետք է նայես, թե ով ինչ է անում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Եթե մեզ զենք չեն վաճառում, ապա մենք իրավունք ունենք այն գնել Իրանից։ Այն պնդումները, թե դաշնակիցները մեզ զենք չեն մատակարարում, անհեթեթ են։ Սա Հայաստանի ներկայիս իշխանության կամքի բացակայության դրսեւորում է»,- ասաց նա։

Քաղաքագետը վստահ է, որ սպառազինության խնդիրը միշտ էլ կարելի է լուծել, քանի որ դա քաղաքականություն է։ Եթե կան երկրներ, որոնք զենք չեն վաճառում, ապա կան այն մյուս երկրները, որոնք պատրաստ են դա անել, քանի որ շահերը համընկնում են։

Նրա խոսքով, Սյունիքում պետք է զորավարժություններ անցկացվեն, իսկ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները գնան դեպի մերձեցում։

«Հայաստանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի։ Եթե նա պատրաստ լինի գործողություններ ձեռնարկել, ապա այդ դեպքում շատերը կսթափվեն։ Սպառնալիքներին պետք չէ ուշադրություն դարձնել, դրանք այս դեպքում երկրորդական նշանակություն ունեն։ Պատահաբա՞ր լուծարվեց սփյուռքի նախարարությունը, որի միջոցով պետք է համոզմունքներ ուղարկվեին նույն ԱՄՆ, որ Հայաստանն այլընտրանք չունի Իրանի հետ համագործակցությանը։ Հայաստանի իշխանությունների այս գործիքը նույնպես ոչնչացրեցին»,- նկատեց Դանիելյանը։

Տարածաշրջանի համար պայքար է գնում, հետեւաբար, վստահ է քաղաքագետը, այսօր երկարաժամկետ խաղաղության երաշխիքներ չեն կարող լինել։ Այս մասին հնարավոր կլինի խոսել համաշխարհային պատերազմների շրջանի ավարտից եւ նոր աշխարհակարգի ձեւավորումից հետո։

Նա կարծում է, որ ուկրաինական հարցը ինչ-որ պահի կգնա սառեցման ճանապարհով, իրավիճակն աշխարհում կարող է փոխվել։ Հետեւաբար, մեր իրավունքներից հրաժարվելու մասին փաստաթղթի ստորագրումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ:

Փորձագետը հիշեցրեց, որ 2020 թվականին հետպատերազմյան մոդերատորը Ռուսաստանն էր, որի հետ ստորագրվեց հայտարարություն, եւ որի խաղաղապահները մտան Արցախ։

«Ենթադրվում էր, որ հետագա գործընթացները պետք է տեղի ունենան հաշվի առնելով ռուսական շահերը։

Այնուհետեւ բանակցությունները տեղափոխվեցին Բրյուսել։ Այս առնչությամբ Ռուսաստանը հայտարարեց, որ իրական բանակցությունները պետք է Մոսկվայում վարել, այսինքն՝ առճակատում սկսվեց մոդերատորի դերի համար։ Քանի որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններն արդեն ԱՄՆ-ում են ընթանում, իսկ Ռուսաստանը թուլացել է, դա նշանակում է, որ բանակցություններն ընթանում են ԱՄՆ սցենարով»,- նշեց Դանիելյանը։

Սա, նրա գնահատմամբ, կարող է հանգեցնել բախումների, ինչին պատրաստ է նաեւ Իրանը։ Չնայած Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ առկա հակասություններին, ԱՄՆ-ը դեմ չէ, որ Թուրքիայի ձեռքերով Իրանն ու Ռուսաստանը մասնատվեն։

Այսօր աշխարհում պատերազմ է ընթանում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Մեր տարածաշրջանի իրողություններում, ինչպես պարզաբանեց Դանիելյանը, կան նաեւ խիստ հակասություններ.

«Մի կողմից՝ Հայաստանում տեղակայված են ռուսական զորքերը, իսկ Արցախում՝ ռուս խաղաղապահները, մյուս կողմից՝ Իրանը ծայրահեղ մտահոգություն է հայտնում եւ հայտարարում «կարմիր գծերի» առկայության մասին եւ զորք է մոտեցնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին։

Ռուսաստանին պետք է, որ Արցախի հարցը լուծվի ոչ թե հիմա, այլ ապագայում, քանի որ եթե Հայաստանը հրաժարվի Արցախից, ապա այնտեղ խաղաղապահների առկայության իմաստ չի լինի։ Այնուհետեւ իմաստը կկորցնի նաեւ Գյումրիի ռուսական բազան։ Բացի այդ, Մոսկվային պետք է, որ միջանցքն իր վերահսկողության տակ լինի, քանի որ վերջինս կարող է հանգեցնել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների, քանի որ թուրանյան միջանցքի մասին թուրքական հայտարարությունները սպառնում են Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի տարածքային ամբողջականությանը։

ԱՄՆ-ն իր հերթին ցանկանում է, որ Ռուսաստանը թուլանա, հեռանա տարածաշրջանից, որն այդ դեպքում կանցներ նրա վերահսկողության տակ»,- եզրափակեց փորձագետը։

Ստեփան Դանիելյան զենք Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին