f

Անկախ

Նմանության տարբերությունը կամ հակառակը․ պարենային ապահովության հարցը նվազագույն ուշադրության արժանացավ


Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է.

Ռուսաստանը հայտարարեց, որ մինչև հուլիսի 1-ն արգելում է ցորենի արտահանումն իր երկրից: ՌԴ-ն վերջին տարիներին վերադարձրել էր ցորենի խոշոր արտահանողի իր դիրքը, որ կորցրել էր 20-րդ դարի 20-ականների սկզբից: ՌԴ քայլը հասկանալի է: Նավթի շուկայի փլուզումից հետո նախ հարկավոր էր կանխել նման գործընթացը երկրի արտահանման համար կարևոր մյուս ուղղություններում: Երկրորդ՝ ՄԱԿ-ը մի քանի օր առաջ հայտարարեց սովի «Աստվածաշնչային մասշտաբի» հնարավոր հեռանկարի մասին: Պատճառը հարկավ կորոնավիրուսի համավարակն է:

Այս հայտարարությունից հետո մեր, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական տեղեկատվության մեջ ընդհանուր թեմաներից մեկը պարենային ապահովվածության հարցն է: Վրացական մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ առաջիկա մեկ-երկու ամսում ԱՄՆ-ը 27 հազար տոննա ցորեն կառաքի իրենց: Փորձագիտական տվյալներով՝ սա բավարար ծավալ չէ:

Մեր պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվարին արդեն 23.7 հազար տոննա ցորեն է ներմուծվել: Նշենք, որ հունվար ամսվա ներմուծումները սովորաբար կրկնակի պակաս են մյուսներից: Վրաստանն արտադրում է ցորենի իր սպառման ծավալի մոտ 15 տոկոսը: Իսկ վրաց ներմուծումների 90 տոկոսը ապահովվում էր Ռուսաստանից կատարվող ներկրումների հաշվին: Ակնհայտ է, որ այս հարցն անհանգստացնում է վրաց իշխանություններին:

Իսկ մեր մյուս հարևանների մամուլն այս թեման շրջանցում է: Շրջանցում է բոլոր համանման խնդիրների պես: Փոխարենը ադրբեջանական մամուլում նորույթ է հայտնվել: Նորույթ, որը շատ աղոտ նկարագրում է այս երկրում ընթացող ոչ սովորական տնտեսական գործընթացները: Գործընթացներ, որոնք ձևավորվել են նավթի շուկայական գնանկման հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները երկրի քաղաքացիների նամակներն են հրապարակում: Նամակներ, որ քաղաքացիները «գրել են» երկրի ղեկավարին: Դրանց վերնագրերը շատ խոսուն են՝ «Նախագահի և ժողովրդի միասնությունն անխախտ է», «Կրկին համոզվեցինք, որ մեր երկիրը ճիշտ ձեռքերում է»:

Սեփական փորձից գիտենք՝ եթե պատասխանատու մամուլը փառաբանում է իշխանություններին, ուրեմն տնտեսական աղետի սպասում կա: Մամուլի կցկտուր տվյալներից կարելի էր ենթադրել, որ կրկին բանկային ճգնաժամի վտանգ կա: Դեռ դեկտեմբերին էր լուր հրապարակվել, որ երկրի բանկերից մեկը դադարեցրել է վերադարձնել իր ավանդատուների ու հաճախորդների գումարները: Դա նրբորեն փաթեթավորվում էր ավանդների պարտադիր ապահովման քաղաքականության պահանջներով ու ժամկետներով (ավարտը մարտի 4-ն էր): Հետո Ալիևի հրամանագրով նոր ժամկետ հայտարարվեց (դեկտեմբերի 4) ու պարզ դարձավ, որ համավարակի պայմանները այդ ժամկետների հետ կապ չունեն: Եւ անմիջապես ԿԲ-ն հայտարարեց, որ երկրի 4 բանկերում մտցնում է արտաքին կառավարում: Բանկերից մեկի մասին ասվում է՝ ակտիվները նվազել են (8-10 տոկոսով), նվազել են վարկային պորտֆելները: ԿԲ-ն լիկվիդայնության վերահաշվարկներ է անում: Երկրում, ըստ ԿԲ-ի, 52 տոկոսով աճել է տարադրամի պահանջարկը (ապրիլին բանկերը արդեն 413.2 մլն դոլար են գնել): Նկատելի նվազել են իշխանությունների հպարտության՝ Նավթային պետական հիմնադրամի տարադրամային պաշարները: 2020 պետբյուջեի մասին օրենքով այս հիմադրամը մոտ 6.76 մլրդ դոլար պիտի մուծեր բյուջե: Մինչդեռ առաջին եռամսյակում արդեն այդ գումարի մոտ 47 տոկոսը մուծվել-ծախսվել է: Իսկ պարենային անվտանգության մասին միայն խրոխտ հայտարարություններ են:

Մեր մոտ էլ այս թեման նվազագույն ուշադրության արժանացավ: Պարենային ապահովության հարցը քննարկվեց կառավարությունում: Ընդհանուր տեղեկատվություն հրապարակվեց և վերջ: Նման հանգիստ վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել նրանով, որ արտահանման ռուսաստանյան արգելքը ԵԱՏՄ երկրների վրա չի տարածվում: Հնարավոր է, որ սա բավարար ու հիմնավոր մխիթարանք է:

Արա Գալոյան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին