f

Անկախ

Դեսպաններն այցելել են Սոթք` ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին


Պատվիրակությանն ուղեկցում են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։

Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։

Դեսպաններին ուղեկցող ՀՀ տարածքային կռավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ միայն Սոթք համայնքում շուրջ 148 տուն է վնասվել։ Դրանցից մի քանիսի ավերակներն այսօր արտասահմանցի դիվանագետները հնարավորություն են ունեցել անձամբ տեսնելու։

«Կարծում եմ` շրջայցից հետո դուք ինքներդ կհամոզվեք, որ մեր քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքացիական բնակչությունը հստակ թիրախավորվել են»,– ասաց Սանոսյանը։

Նշենք, որ Սոթք այցելած միջազգային դիվանագետների թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդեռլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

Պատվիրակությանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից բացի, ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ դիվանագետներն այցելել էին Ջերմուկ։

Հայաստանում հավատարմագրված դեսպաններ Սոթք Ադրբեջան հարձակում Ավերածություններ զոհեր և վիրավորներ Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին