Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ընտանիքը 1 մլն ՀՀ դրամ է փոխանցել ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Նշենք, որ Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի վարակը հայտնաբերվել է 8 քաղաքացիների մոտ, որոնցից 5-ն արդեն ապաքինվել են: