f

Անկախ

24 միլիոն դրամով բանակից ազատելու գաղափարն ուղղակի քայքայիչ է բանակի համար. Ռոբերտ Քոչարյան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես է գալիս մամուլի ասուլիսով և անդրադառնում Հայաստանի ներկայիս վիճակին, անվտանգային խնդիրներին, արտաքին ահրաբերություններին և այլ թեմաների: Նախագահը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Առաջին կետով ՀՀ երկրորդ նախագահը նշում է, որ պետք է հանրային կոնսոլիդացիա լինի, որովհետև այն ուղղակի անհրաժեշտ պայման է: Երկրորդ կետով Ռոբերտ Քոչարյանն առանձնացնում է բանակը, որով ըստ նախագահի՝ պետք է լրջորեն զբաղվել:

«Մենք երկու տարի է լսում ենք ռեֆորմների մասին, վերջում ծնվեց 24 միլիոն դրմով բանակից ազատելու գաղափարը, ինչն ուղղակի քայքայիչ է բանակի համար: Այստեղ կան բազմաթիվ քայլեր, որոնք կարելի է անել: Վերջին իրադարձությունների հետ կասեմ հետևյալը՝ ինձ  համար հասկանալի չէ այն կորուստների հարաբերակցությունը, որը մենք ունեցանք: Այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ:

Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու մենք երկու տարվա ընթացքում չենք կառուցել լուրջ բնագիծ Հայաստանի սահմաններում, միայն հենակետերով, որի մի երկուս-երեքը նորմալ կահավորել են նկարել, ցույց տալու համար, մնացածն անմխիթար վիճակում են:

Ասում են՝ փող ունենք, ինչո՞ւ մենք չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար: Չկա բնագիծ, որը հնարավոր չէ ճեղքել, բայց բնագիծը նրա համար է, որ մեծ կորուստներ հասցնեն թշնամուն, ժամանակ շահեն: Ինձ համար ավելի քան երկու-երեք անգամ ավելի մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան՝ որևէ դաս չենք քաղել 44-օրյա պատերազմից հետո: Երկու տարի անց ինչո՞ւ մենք չունենք հարվածային անօդաչու սարքեր: Հայտարարել ենք, որ  փող ունենք և մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել: Մենք զենք գնում էինք և՛ Ռուսաստանից, և՛ Եվրոպայից, և՛ Չինաստանից ու այլ տեղերից, սա խնդիր չէ: 

Գիտե՞ք՝ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ ինքը շատ ուժեղացել է, այլ սկսել է լավ իմանալով, որ մենք ենք շատ թուլացել: Սա է եղել պատերազմը սկսելու հիմնական պատճառը»

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին