f

Անկախ

«Տպավորություն է, որ ԼՂ իշխանությունները հարմարվել են այս իրավիճակի հետ»․ Ռոբերտ Քոչարյան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, ասաց, որ Արցախի թեման բացակայում է բանակցային բոլոր գործընթացներում։

«Ո՛չ միայն Բրյուսելում, խոսքը գնում է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր,  ես լավ չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է այս հարցը կարգավորել առանց որոշակիություն և միասնական պատկերացում ունենալու Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված։ Հետևաբար, եթե կա առաջընթաց, ապա կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղի հարցում կա համաձայնություն՝ լռութամբ կամ ոչ լռությամբ»,-ասաց նա,-այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն բառերն ուղղակի ՀՀ պաշտոնյաների պառապաշարից ի սպառ կորել են, վկայում է այն մասին, որ մենք ունենք լրջագույն պրոբլեմ»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղի հարցը կարգավորված է, և մենք ձեզ հետ այդ մասին խոսելու բան չունենք, իսկ Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ։

«Եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով՝ Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով՝ Մոսկվա։ Թե ինչ հետևանքների կարող է բերել այս ֆորմատը, ես կառաջարկեմ մեր փորձագետներին՝ ինքներդ գնահատեք»։

Ռոբերտ Քոչարյանի մոտ տպավորություն է, որ ԼՂ իշխանությունները հարմարվել են այս իրավիճակի հետ։

«Ինքնաարդարացման ճանապարհը հետևյալն է՝ հիմա ի՞նչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պետք է գտնենք ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առանց Ադրբեջանի հետ համագործակցության։ Վերջերս Ղարաբաղի իշխանությունը դա անում է բավական մեծ ջանասիրությամբ»։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ կախվածությունը Բաքվից այս ընթացքում միայն մեծացել է։ Եվ այն փաստը, որ նոր ճանապարհը չի կառուցվել, գազամուղը, էլեկտրական սյուները չեն տեղափոխվել,  իսկ կապի մալուխը մնացել է հին ճանապարհի վրա, այնպիսի կախվածություն է ստեղծում, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար։

«Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մի բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ»,-նկատեց Քոչարյանը՝ հավելելով, որ ամենամեծ վտանգն այն է, որ սկսվի Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժում,- ես կարծում եմ՝ փորձելու են գնալ դրան։ Հաջորդ քայլը լինելու է այս ուղղությամբ, և սրա դեմ պետք է պայքարեն առաջին հերթին ղարաբաղցիները, Ղարաբաղի իշխանությունները՝ Հայաստանի աջակցութամբ»։

Քոչարյանի խոսքով՝ այս ամենի հետ մեկտեղ կա մի դրական բան, ըստ որի՝ բոլոր հարցումներով մեր ժողովրդի 95 տոկոսը չի պատկերացնում Արցախն  Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դեմ։

«Կա՛մ այդ հարցումների ժամանակ անկեղծ չեն իրենց պատասխաններում, կա՛մ դեռ շարունակում են հավատալ իշխանությունների հավաստիացումներին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյան ասուլիս Արցախյան հիմնախնդիր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին