f

Անկախ

Տոհմային ֆաբրիկան վերջապես կլուծի Հայաստանում մսի և ձվի արտադրության պարբերական խնդիրը


Նիդեռլանդական HTS ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու տոհմային թռչնաֆաբրիկայի խոշոր ծրագրին՝ համաֆինանսավորման դեպքում: Նպատակը՝ կառուցել տոհմային սելեկցիոն կենտրոն (թռչնի սեփական ծնողական կազմով), ապա` տոհմային ֆաբրիկա, որը տեղական արտադրողներին կտա մսատու, հետագայում նաև ձվատու 1 օրեկան մատղաշ ճտեր։ Արդյունքում կարիք չի լինի դրանք փնտրել դրսում, հատկապես որ այդ փնտրտուքն օր–օրի դժվարանում է։

Մինչ օրս Հայաստանի թռչնաֆաբրիկաներում բուծվող ածան հավերն ու բրոյլերների մեծ մասը ներկրվում է (տարեկան 10-11 մլն. մեկ օրեկան մատղաշ ճուտ կամ ինկուբացիոն ձու)։ Վերջին երկու տարիներին` համաշխարհային լոգիստիկ խնդիրների, թռչնագրիպի բռնկումների, այլ անկանխատեսելի իրավիճակների պատճառով, ներկրումները բավական դժվարացել են։ Արդյունքում ֆաբրիկաները համալրվում են ամիսների ուշացումով, այն էլ` կամ պակասուրդով, կամ ավելցուկով, երբ արտադրանքը երկար ժամանակ վաճառվում է ինքնարժեքից ցածր գներով: Թե ինչպես սեփական տոհմային թռչնի բուծումը պիտի լուծի հին խնդիրը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Ինչու է խնդիրը սրվել

Նախկինում արդյունաբերական թռչնի համալրումը ևս խնդիր էր. պահանջվում էր ժամանակին, առանց ուշացումների, այն բերել դրսից (ինքնաթիռներով, հատուկ ջերմային ռեժիմով)։ Վերջին երկու տարում, ինչպես ասացինք, խնդիրն աննախադեպ սրվել է. համավարակի ժամանակ սահմանները փակ էին, դրանից բացի, մի շարք պետություններ սահմանափակել են ռազմավարական նշանակության պարենային ապրանքի վաճառքը (իսկ տոհմային թռչունը մի ապրանք է, առանց որի չես ունենա հավի միս և ձու)։ Հայաստանի համար խնդիրը սրվել էր այնքանով, որ մեր արտադրողները ներկրում են թռչնի ձվատու ցեղատեսակները 100%-ով, իսկ մսատուները`60%–ով։

Թռչնաբույծների միությունը տարիներով բարձրացնում էր տոհմային ֆաբրիկա կառուցելու հարցը, բայց մասնավոր ֆաբրիկաները դժվարանում էին կողմնորոշվել, քանի որ ունեին վարկային պարտավորություններ: Պետությունն էլ ձեռնպահ էր մնում ծրագրին աջակցելուց (ի տարբերություն այլ երկրների, որտեղ տոոհմային գործը, ինչպես ասացինք, հովանավորում է պետությունը)։

Եղավ աջակցություն, եկավ ներդրող

Վերջերս կառավարությունը հաստատել է աջակցույթան ծրագիր, որով փոխհատուցում է նոր արտադրությունների համար կառուցվող ենթակառուցվածքների մի մասի ծախսերը։ Դրանից բացի, կառավարությունը 2020-ից շարունակում է սուբսիդավորել անասնապահության ոլորտում նոր տեխնոլոգիաները («խելացի» անասագոմերը և թռչնանոցները)։

«Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը և պետական աջակցության մեխանիզմները մեր նիդեռլանդական գործընկերներին, որոնք անցած շաբաթ Հայաստանում ներկայացրել են իրենց ծրագիրը», – ասաց Ստեփանյանը։

Ըստ ծրագրի, նիդեռլանդական HTS կազմակերպությունը բերում է իր ինկուբատորներն ու այլ սարքավորումներ և ֆաբրիկա է կառուցում։ Տարածքը և ենթակառուցվածքներն ապահովում է հայկական կողմը պետական համաֆինանսավորմամբ։

Այդ պայմաններով տեղական ֆաբրիկաներն արդեն ուզում են նախագծին մասնակցել։ Դրանից բացի` Թռչնաբույծների միությունն առաջարկում է այն դարձնել բաց բաժնետիրական ընկերություն, որ ֆաբրիկայի մեջ ներդրում կատարեն բոլոր ցանկացողները։

Արտադրության վայիրվերումներ չեն լինի

Արտադրողը կկարողանա թարմացնել գլխաքանակը անհրաժեշտ պահին, չսպասել ամիսներով և չունենալ արտադրության անկանոն թռիչքներ։ Այդպես, օրինակ, եղավ նախորդ տարվա երկրորդ կեսին, երբ ունեցանք ածան հավերի գլխաքանակի աննախադեպ աճ, արտադրողների թվի ավելացում, ձվի արտադրության առնվաձն 16% աճ և, ի հետևանք, աննախադեպ գնանկում: Հավելենք` ձուն Հայաստանում միակ սննդամթերքն է, որը նախորդ 10 ամիսների ընթացքում գնաճ չի արձանագրել: Սա կարծես թե լավ է, բայց ժամանակավոր է. եթե ֆաբրիկաները ամիսներով աշխատեն ինքնարժեքով կամ դրանից ցածր, նրանք կկրճատեն ծավալները, և շուկայում կունենանք դեֆիցիտ (նման վայրիվերումներ կրկնվել են նախորդ տարիներին, բայց այս անգամ դեֆիցիտը կարող է է՛լ ավելի մեծ լինել)։

«Այլ կերպ ասած, մենք վերջապես պետք է ունենանք մեր «հաստոցը», և ոչ թե ամեն անգամ գնանք ու դրսից խնդրենք ու «գործիք» ձեռք բերենք։ Էլ չասած, որ նման իրավիճակում հնարավոր է` 2023-ին մեզ ընդհանրապես ոչ ոք ապրանքային ձու, հնարավոր է նաև թռչնամիս չվաճառի` հաշվի առնելով սկսվող գլոբալ պարենային ճգնաժամը», – հավելեց Ստեփանյանը։

Նախնական փուլում նոր տոհմային ֆաբրիկայում կաճեցվեն մսատու ցեղատեսակներ, ապա` նաև ձվատու։

«Հիմա ուզում ենք պայմանավորվել, որ պետական աջակցությունը տրվի ոչ թե վերջում, այլ ըստ շինարարության ընթացքի` հաշվի առնելով դրա մեծ ծավալը», – ասում է Ստեփանյանը։

 

Նախագծին պատրաստ է օգնել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը (ի դեմս արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարության) մշակել է ԵԱՏՄ պարենային ինքնաբավության ծրագիր։ Այստեղ ևս արտադրական թռչնի մի մասը ներկրվում է. տոհմային տնտեսություններ ԵԱՏՄ տարբեր երկրներում մի քանի անգամ բացվել են, բայց հետո փակվել թռչնագրիպի պատճատով։

Երբ կսկսեն աշխատել

Ֆաբրիկայի կառուցման ժամկետները կախված են մասնավոր համաներդրման և պետական աջակցության չափից։ Մինչ այդ ծրագիրը կհստակեցվի և աուդիտ կանցնի։

Աղբյուր ՝armeniasputnik.am

թռչնաբուծություն Հայաստան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին