Լուծումներ գտնելու ու դրանք իրականացնելու համար տաժանակիր աշխատանք է հարկավոր, անընդհատ կազմկերպչական գործի մեջ պիտի լինես, նոր համախոհներ գտնես, ստեղծես, մտածես, գործես:
Լուծում չունեցողները որևէ բան կարող են չանել, ուղղակի բլբլալ, որ լուծում չկա, նստեն իրենց տներում ու սպասեն, որ լուծում չլինի: Իսկ եթե տեսնեն, որ լուծումներ են հայտնվում, իրանց դեսուդեն գցեն՝ ապացուցելու, որ լուծում չկա՝ խոչընդոտելով լուծումներ փնտրողներին:
Մարդիկ կան, որոնց համար տարածքային ամբողջականությունը սահմանափակվում ա նրանց մարմնով: Քանի դեռ նրանց մարմինն ամբողջական է, ինչքան ուզում ես մասնատի Հայաստանը, պետքները չի: Ու հենց այդ մարդիկ են, որ բոլորին համոզում են, որ լուծում չկա, որ իրենց «տարածքային ամբողջականությունը» չխախտվի: