f

Անկախ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներով


Պարո՛ն նախարար, սիրելի՛ Նիկոս,

Թանկագի՛ն բարեկամ,

Տիկնայք և պարոնայք,

Ընդամենը օրեր առաջ Նյու Յորքում կարևոր հանդիպում ունեցանք` Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով, և ահա այսօր ուրախ եմ Երևանում հյուրընկալել իմ լավ բարեկամ և գործընկեր Նիկոս Դենդիասին և իր գլխավորած պատվիրակությանը։ 

Թույլ տվեք, ի դեմս Ձեզ, պարո՛ն Դենդիաս, շնորհակալություն հայտնել Հունաստանին և Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, հատկապես այն ժամանակ, երբ մենք առերեսվում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիային։ 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև այժմ Երևանում Ձեր գտնվելն այն համերաշխության ու աջակցության հավաստիքն են, որը մենք մեծապես գնահատում ենք:

Հարգելի՛ գործընկերներ, 

Այսօր գործընկերոջս հետ հնարավորություն ենք ունեցել անդրադառնալու հայ-հունական հարաբերությունների զարգացմանը։ Անցած 30 տարիներին մեզ հաջողվել է հաստատել ամուր միջպետական ​​հարաբերություններ և ձևավորել ընդգրկուն երկկողմ օրակարգ, որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսություն, համագործակցություն տնտեսության, պաշտպանության, տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում։

Արձանագրել ենք, որ արդյունավետ փոխգործակցություն է ծավալվում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք այս կարևոր ձևաչափն էլ ավելի զարգացնել և ծառայեցնել մեր երեք երկրների կենսական շահերի առաջմղմանը: 

Այսօր մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: 

Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի  առավելապաշտական ու հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք, ագրեսորի ու ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների: Այս համատեքստում՝ արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: 

Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի: Միաժամանակ, միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները:

Այսօր  անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Ցանկանում եմ հիշեցնել, որ երկու տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի դեմ: Այսօր՝ երկու տարի անց, հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները : 

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը, և վերահաստատում մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն։

Այսքանով թերևս ամփոփեմ ելույթս և խոսքը սիրով փոխանցեմ եմ Ձեզ, հարգելի գործընկեր: 

Նիկոս Դենդիաս Արարատ Միրզոյան համատեղ հայտարարություն Հունաստան Հայաստան Տեսանյութ

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին