Ամենաբարձր կարգի ատամնաբույժ Օլեգ Կոնիկովը URA.RU-ին տված հարցազրույցում ասել է, որ ատամի էմալի քայքայման պատճառ են հանդիսանում այն մթերքները, որոնք բարձրացնում են ստամոքս-աղիքային տրակտի թթվայնությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Որպես այդպիսի մթերքներ Կոննիկովը նշել է սոխը, բուլղարական պղպեղը, լոլիկը, սխտորը, բողկը, սալորը, ելակը և մոշը։ Բացի այդ, նրա խոսքով, ցիտրուսային մրգերը ևս բացասաբար են ազդում ատամի էմալի վրա։
«Այն ամենը, ինչ ունի բարձր թթվայնություն, ազդում է ամբողջ աղեստամոքսային տրակտի և ատամի էմալի վրա։ Եթե նա որոշակի վնասվածքներ ունի, ապա դա, բնականաբար, կանդրադառնա այն փաստի վրա, որ մակերեսը կդառնա ավելի կոպիտ»,- բացատրել է բժիշկը:
Նա նշել է, որ ատամի էմալի վիճակի վրա ազդում են նաև ատամնանստվածքը և բերանի խոռոչի հիգիենայի խախտումը։
Անցյալ շաբաթ օրթոպեդ ատամնաբույժ, SmileClinic-ի հիմնադիր և գլխավոր բժիշկ Իլյա Սկլյարովն ասել էր, որ ատամների համար ամենավտանգավոր խոզանակները բնական, կոշտ, նոսր կամ բազմաստիճան մազիկներով արտադրանքներն են։