f

Անկախ

Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում


Չեմ ուզում գնահատական տալ Լևոն Տեր–Պետրոսյանի երեկ հայտնած մտքերին։ Նրա մոտեցումների ու քաղաքական փիլիսոփայության մեջ բան չի փոխվել։ Այնպես որ նոր բան էլ չկա ասելու։

Ինձ համար հիմա կարևոր չեն ՀՀ երեք նախագահներից որևէ մեկի հասցեին հնչած գնահատականները, ավել կամ պակաս հայհոյանքը, գովքը կամ քծնանքը։ Կարևորը բառիս բուն իմաստով Հայաստանը վերացումից փրկելն է։

Նիկոլ Փաշինյանն իր ու իր ընտանիքի փրկության հարցն է լուծում ու վախենում է աթոռը կորցնելուց, քանզի համոզված է, որ եթե իշխանության գան իր քաղաքական հակառակորդները, ապա իր համար, մեղմ ասած, լավ օրեր չեն սպասվում (ի դեպ, հանրության որոշակի շերտերի մոտ էլ կա նման պահանջ)։

Փաշինյանի այդ համոզվածությունն է նրան կառչած պահում աթոռից։ Այդ համոզվածությունն է նաև պատճառը, որ նա սեփական անվտանգության երաշխիքներ է փնտրում Բրյուսելում, Վաշինգտոնում, Փարիզում, Անկարայում, Մոսկվայում (վերջին մայրաքաղաքից նա հույսը, կարծես, կտրել է)։

Դրսում անվտանգության երաշխիքներ փնտրելով՝ նա Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ, ինչը ողբերգական վերջաբանի է հասցնելու մեր երկրին ու հայ ժողովրդին։ Բրյուսելի ու Մոսկվայի արանքում նա կրակի բերան է տանելու մեր երկիրն ու ժանրի կանոնների համաձայն՝ վերջում փախչի։

Նիկոլի այս մոտիվացիան խիստ դատապարտելի է ու հակապետական, բայց միևնույն ժամանակ այն հասկանալի է․ եթե իշխանության կորուստը սպառնում է իրեն հետապնդվելու հեռանկարով, ապա ինքը բնական իրավունք ունի իր կաշին փրկել ու պաշտպանվել, և եթե այդ պաշտպանության գինը Հայաստանն է, ապա ինքը պատրաստ է վճարել այդ գինը։

Հիմա մենք նիկոլական վախերի ծուղակում ենք հայտնվել։

Իդեալական տարբերակն այն կլիներ, որ Նիկոլը կամովին հեռանար կամ հեռացվեր իր ընդդիմախոսների կողմից։ Բայց նա չի հեռանում վերը նշված մոտիվացիայով, իսկ նրան հեռացնելն այս պահին չի հաջողվում։ Բայց ժամանակը սուղ է։ Ստացվում է փակուղի Հայաստանի համար և փրկվելու հնարավորություն (Հայաստանի գնով) անձամբ Փաշինյանի համար։

Լուծումը տվյալ դեպքում կոմպրոմիսն է։ Քաղաքական, կուսակցական, աթոռային շահերից վեր կանգնելը։

ՀՀ երեք նախագահների, Արցախի երկու նախագահների ու ՀՀ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձևաչափով կարելի է հումանիտար միջանցք բացել ու հրապարակայնորեն անվտանգության երաշխիքներ խոստանալ Նիկոլ Փաշինյանին։ Եթե նրան այս պահին չի ստացվում հեռացնել, ապա պետք է իրեն, իշխանության այլ շրջանակներին մասնակից դարձնել այդ հեռացմանն ու չհետապնդվելու երաշխիքներ տալ, որպեսզի փրկել Հայաստանը, որին շանս կարող է տալ միայն նոր դեմքով բանակցողն ու ազգային համաձայնության կառավարությունը (գիտեմ, որ այս սցենարը կարող է ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ մարդկանց դուր չգալ, բայց որևէ մեկը թող չփորձի ինձանից ավելի կոշտ ընդդիմադիր լինել․ ինձ մեր երկիրն է հետաքրքրում, այլ ոչ թե մեկ ողորմելու պատժելը)։

ՀՀ երեք նախագահների առաքելությունը պետք է սա լինի՝ տալ կյանքի երաշխիքներ Նիկոլին ու այս փուլի համար գտնել կոմպրոմիսային վարչապետի թեկնածու (երեք նախագահներից որևէ մեկը չի կարող լինել այդ կոմպրոմիսային թեկնածուն)։ Բանակցությունների միջնորդական առաքելությունը բնականորեն պետք է վերապահվի Կաթողիկոսին։

Կկարողանա՞ն փոխհամաձայնության հասնել և իրագործել այս քայլերը ՀՀ երեք նախագահները՝ շատ լավ, չե՞ն կարողանա՝ ուրեմն այլ տարբերակ պետք է փնտրել։

Մեկ բան անքննարկելի է՝ Նիկոլով Հայաստանը 100 տոկոսով ոչնչանալու է, առանց Նիկոլ՝ փրկվելու և հարատևելու շանս է առաջանալու։ Այդ շանսը չօգտագործելը կլինի ավելին, քան հանցագործությունը։ Դա սխալ կլինի։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում նախկին նախագահները Նիկոլ Փաշինյան Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին