f

Անկախ

Իրանը դժգոհո՞ւմ է Հայաստանից


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել:

Ինչպես պարզվում է ՀՀ վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրությունից հեռախոսազրույցի ժամանակ «կողմերը գոհունակություն են հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առեւտրատնտեսական համագործակցությունը»:

Հանդիպման մասին հաղորդագրություն է տեղադրված նաեւ ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքում, որն իր բովանդակությամբ մի փոքր տարբերվում է ՀՀ վարչապետի կայքի միջոցով կատարված տեղեկատվությունից եւ ընդհանրապես գոհունակության մասին խոսք չկա:

Համաձայն ԻԻՀ նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության «կողմերն ընդգծելով, որ Իրանն ու Հայաստանը որպես հարեւան երկրներ այս ծանր պայմաններում պիտի ավելի շատ խորհեն միմյանց մասին ու միմյանց օժանդակեն ընդգծել են առողջապահության հետ կապված պրոտոկոլները մանրակրկիտ հարգելով ապրանքաշրջանառության ծավալները հետզհետե վերականգնելու եւ առեւտրական հարաբերությունները նոռմալացնելու կապակցությամբ սահմաններում երկու երկրների պատասխանատուների ջանքերի նշանակությունը»:

Թեեւ պարբերության հայերեն թարգմանությունն առերեւույթ նորմալ է հնչում, սակայն պարսկերեն լեզվի նրբություններին գիտակ ցանկացած անձ կարող է հաստատել, որ արտահայտման հետեւյալ ձեւը «باید در این شرایط سخت بیشتر به فکر هم و یاری رسان یکدیگر باشند» (այս ծանր պայմաններում պիտի ավելի շատ խորհեն միմյանց մասին ու միմյանց օժանդակեն) պարսկերեն լեզվում ակնհայտ «դժգոհության» երանգ է պարունակում իր մեջ:

Ռոբերտ Մարկարյան Նիկոլ Փաշինյան Հասան Ռոհանի Իրան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին