Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը The Washington Post-ին (WP) պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ինքը սպառնալից հաղորդագրություններ է ստացել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Սպառնալիքներն ինձ ուղարկվում են հաղորդագրություններով: Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք ստացել իմ համարը», - ասել է Գեբրեյեսուսը:
Նա չի հայտնել, թե կոնկրետ ով է իրեն սպառնացել։ Սակայն հոդվածում ասվում է, որ ԱՀԿ ղեկավարի տանը այժմ տեղադրվել է ահազանգման համակարգ, և կազմակերպության աշխատակիցները նրան հորդորում են վարձել անձնական թիկնապահներ։
WP հրատարակությունը նաև նշում է, որ տեղական իշխանությունների քննադատության պատճառով Գեբրեյեսուսի համար անվտանգ չէ վերադառնալ Եթովպիա, որտեղ նա ղեկավարում էր առողջապահության և արտաքին գործերի նախարարությունը։
Անցյալ շաբաթ Գեբրիեսուսն ասել է, որ աշխարհում կորոնավիրուսից մահացության մակարդակը նվազում է, բայց մարդկությունը դեռ «երկար ճանապարհ» ունի հիվանդության դեմ պայքարում։