f

Անկախ

Կանադան պատժամիջոցներ է սահմանում Իրանի  բարքերի ոստիկանության դեմ. Թրյուդո


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ կանադական իշխանությունները պատժամիջոցներ կկիրառեն իրանցի մի քանի տասնյակ պաշտոնյաների, ձեռնարկությունների, ինչպես նաև Իրանի բարքերի ոստիկանության դեմ՝ կապված սեպտեմբերի կեսերին կալանավորվելուց հետո մահացած իրանցի Մահսա Ամինիի մահվան հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

«Այսօր ես հայտարարում եմ, որ մենք պատժամիջոցներ կկիրառենք տասնյակ անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանում այսպես կոչված բարքերի ոստիկանության նկատմամբ», - ասել է Թրյուդոն։

Միաժամանակ նա չի նշել քաղաքացիների և կազմակերպությունների ճշգրիտ թիվը, որոնք գտնվում են կանադական սահմանափակումների տակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական Ալ Քամիշլի քաղաքի կանայք փողոց են դուրս եկել՝ ի պաշտպանություն Իրանում բողոքի ցույցերի, որոնք հրահրվել էին 22-ամյա աղջկա՝ Մահսա Ամինիին բարքերի ոստիկանության կողմից բերման ենթարկելուց և սպանությունից հետո։

Իրանի բնակիչները սեպտեմբերի 18-ից բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդեմ սխալ հիջաբի պատճառով կալանավորված աղջկա մահվան։ Մահվան պաշտոնական պատճառը աղջկա սրտի հետ կապված խնդիրներն էին։ Միաժամանակ, ըստ ականատեսների, աղջկան ծեծի են ենթարկել։ Ամինիի հարազատները պնդում են, որ նա առողջական խնդիրներ չի ունեցել։

Աշխարհում Կանադա Ջասթին Թրյուդո Իրան հակառուսական պատժամիջոցներ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին