f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Տաշիրում կարապետյանների թեկնածուն ջախջախիչ հաղթանակ է տարել Քպ-ականի նկատմամբ


Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների շարքում հատկապես տպավորիչ արդյունքներն են գրանցվել Տաշիրում, որտեղ իշխող կուսակցությունը՝ Քաղպայմանագիրը ջախջախիչ պարտության է մատնվել «Միասնական համայնք» դաշինքի կողմից, որի ցուցակի առաջին համարը՝ համայնքապետի թեկնածուն, գործող համայնքապետ Էդգար Արշակյանն է։ 

ՔՊ-ն ընտրությունների արդյունքներով ստացել է 2376 քվե, «Միասնական համայնքը»՝ 5904։ Տաշիր համայնքը, ինչպես հայտնի է, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատերերի՝ Սամվել եւ Կարեն Կարապետյանների հարազատ համայնքն է եւ այստեղ, արդեն երկար տարիներ ընտրվում են այն մարդիկ, որոնք հավանության են արժանանում Կարապետյանների կողմից։ Կարապետյանները Տաշիրում ոչ միայն բազմաթիվ աշխատատեղեր ստեղծած գործատու են, այլեւ բարերարներ, որոնք համայնքում մեծաթիվ աշխատանքներ են կատարել, ծրագրեր իրականացրել, օգնել անապահովներին, շինարարություն արել, ճանապարհներ կառուցել եւ այլն։ Գործող քաղաքապետը եւ կիրակի օրը հաղթած թեկնածուն էլ Կարապետյանների աջակցությունն է վայելում։ Դա է պատճառը, որ ՔՊ-ն նման մեծ տարբերությամբ պարտություն է կրել։

«Միասնական համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի 3-րդ համար, Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Նունե Սոլոյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս ստացվեց, որ 71.3 տոկոս ձայներ հավաքեցին եւ այսքան մեծ տարբերությամբ հաղթեցին իշխանական թեկնածուին։ Սոլոյանը պատասխանեց․ «Տաշիրցին սատարեց իր բանիմաց, խելացի, այդ ոլորտում ձեռքբերումներ ունեցած, հաջողություններով աչքի ընկած թիմին»։ Հետաքրքրվեցինք՝ Տաշիրում ճնշումներ չե՞ն եղել, վարչական ռեսուրս չե՞ն կիրառել ՔՊ-ականները․ «Մեր նկատմամբ այդպիսի բաներ չեն եղել»,- պատասխանեց Սոլոյանը։

Հարցրինք նաև, թե Կարապետյաններն ինչպիսի աջակցություն են ցուցաբերել իրենց այս ընտրություններում։

Ի դեպ,Կարապետյանների հարազատ Լեռնահովիտ գյուղում «Միասնական համայնք» դաշինքը 92 տոկոս քվե է ստացել․ «Գիտեք ոնց, այսպես ասեմ, աջակցությունը բարոյական աջակցություն է եղել, իսկ Լեռնահովիտում մեր հաջողությունները պայմանավորված են ավագանու մեր թեկնածուների՝ տվյալ համայնքում ունեցած հեղինակությամբ, շատ կիրթ, գրագետ անձնավորություններ են, որոնք կարող էին իրենց բնակավայրում նման հաջողություններ ունենալ»,- ասաց Սոլոյանը։

 

Տաշիր ՏԻՄ ընտրություններ Սամվել Կարապետյան ՔՊ Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին