f

Անկախ

Սահմանվել են նախադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մանկավարժական գործունեությունը պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների շարունակական բարելավում, որին ուղղված է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողները կծանոթանան կրթության բնագավառի օրենսդրությանը, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դաստիարակության ժամանակակից մեթոդներին և հնարներին, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին և հիմնական ծրագրերին:

Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման դասընթացում մեծ տեղ է հատկացվել այն հարցերին, որոնք վերաբերում են դաստիարակության և ուսուցման արդյունավետ պայմանների ապահովմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, վերոնշյալ գործընթացներում անհատական և տարբերակված մոտեցումներին, ինչպես նաև սաների տարիքային և անհատական հոգեբանական առանձնահատկություններին:

Դասընթացը կնպաստի մանկավարժական աշխատողների ինքնակրթության և շարունակական զարգացման գործընթացին, պարապմունքների պլանավորման և իրականացման գործընթացում ուսումնաօժանդակ, գործնական աշխատանքների ու տեխնիկական միջոցներով կոնկրետ ուսումնադաստիարակչական խնդիրներ լուծելու հմտությունների ձևավորմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանը: Այն նաև կխթանի ուսումնադաստիարակչական և մեթոդական նյութեր մշակելու, պարապմունքներ պլանավորելու և անցկացնելու, դրանք վերլուծելու և գնահատելու՝ մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացումը:

Ակնկալվում է, որ դասընթացի ավարտին մանկավարժական աշխատողը պետք է իմանա նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հիմնական դրույթները, ծրագրերը և դաստիարակության մեթոդիկաները, երեխաների տարիքային և մանկավարժական հոգեբանության առանձնահատկությունները, ինչպես նաև մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջները:

Դասընթացի ավարտին մանկավարժական աշխատողը պետք է կարողանա սաների շրջանում ձևավորել ճանաչողական հետաքրքրություններ և սովորածը գործնականում կիրառելու հմտություններ, նպաստել սաների ինքնասպասարկման, ինքնակառավարման և նախաձեռնողական կարողությունների զարգացմանը, արդյունավետ ներառել կրթության ու զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաներին և այլն:

Վերապատրաստման դասընթացին հատկացվում է 110 ժամ:

Հրամանով սահմանվել են նաև մանկավարժական աշխատողների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, ուսումնառության վերջնարդյունքները և մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հետազոտական աշխատանքի կառուցվածքը և առաջարկվող թեմաները:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին