f

Անկախ

Սա նոր ցեղասպանության փորձ է. Արգենտինայի հայ համայնքը երթ է իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն


Արգենտինայի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունները՝ Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) աջակցությամբ սեպտեմբերի 25-ին երթ են իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ իրենց բողոքն արտահայտելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման կապակցությամբ, գրում է Diaro Armenia-ն:

Հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծված պատերազմի 2 տարին՝ երիտասարդներն ընդգծել են. «13 օր առաջ Ադրբեջանը սկսեց նոր ագրեսիա, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի դեմ»:

Նրանք շեշտել են, որ ադրբեջանական զինուժը կազմակերպված հարձակումներ է գործել Հայաստանի տարբեր բնակավայրերի, սահմանամերձ շրջանների վրա։ Այդ ագրեսիան ուղղված էր Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով կան զոհեր: Հակառակորդը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Երիտասարդներն ընդգծել են, որ հարձակման պատճառները նույնն են, ինչ 1915-ին, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ իրականացնել պանթուրքական ծրագիրը:

«Սա նոր ցեղասպանական փորձ է, և ապացույցները հստակ են: Մենք պետք է խստորեն դատապարտենք ադրբեջանական և թուրքական ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը: Թող ողջ Արգենտինան իմանա, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկու ցեղասպան պետություններ են»,-ընդգծել են նրանք՝ տեղի իշխանություններին ուղղված խնդրանքում:

Երիտասարդները նաև ուղերձ են հղել Արգենտինայում Ադրբեջանի նորանշանակ դեսպանին՝ շեշտելով, որ Արգենտինայում հնարավոր չէ պարտադրել ժխտողականության քաղաքականություն, և որ իրենք չեն լռելու:

Հայաստան Արգենտինա Հայոց Ցեղասպանություն

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին