Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ավելի քան 300 հազար մարդ մոբիլիզացնելու պլանների մասին բոլոր հաղորդումները իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին նա ասել է RIA Novosti-ին տված հարցազրույցում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Դրանք բոլորը ֆեյքեր են», - ասել է Կրեմլի խոսնակը:
Ավելի վաղ մի շարք զանգվածային լրատվամիջոցներ և Telegram ալիքներ հայտարարել էին մինչև 1,2 միլիոն մարդ ծառայության կանչելու Ռուսաստանի իշխանությունների ենթադրյալ մտադրության մասին։ Պեսկովը նման հաղորդումներն անվանել է նույն սուտը, ինչ նախորդ օրը տարածված հայտարարությունները 1 մլն քաղաքացիների զորակոչի մասին։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին մասնակի մոբիլիզացիայի մասին։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ նախատեսվում է մոտ 300 հազար մարդ զորակոչել։