BelTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհուրդ է տվել սննդակարգում ներառել բելառուսական հողի վրա աճող մթերքներ։ Գրում է Gazeta.ru-ն։
«Չիզբուրգեր կամ համբուրգեր... Երբեք չեմ փորձել: Եվ իմ տանը: Ե՛վ կրտսերը, և՛ մեծ որդիներս: Նրանք սովոր չեն դրան»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը նաեւ նշել է, որ իր երկիրը կարող է տարեկան 8 մլրդ դոլար վաստակել պարենամթերքի արտահանումից։ Նա հանձնարարել է աճեցված արտադրանքը հնարավորինս տեղավորել պահեստներում, որպեսզի հնարավոր լինի ապահովել առևտրի և արտահանման կարիքները ոչ սեզոնային պայմաններում։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ այն քաղաքացիներին, ովքեր լքել են երկիրը, բացառությամբ լրտեսների, կարող են թույլ տալ վերադառնալ Բելառուս։ Նա ուշադրություն է հրավիրել այդ մարդկանց վերադարձի օգուտների վրա և ընդգծել, որ նրանց «անհատական մոտեցում է պետք»։