f

Անկախ

«Նահատակների հուշապատը հանել է». Արմավիրի տարածաշրջանային քոլեջի դասախոսները պահանջում են տնօրենի հրաժարականը


Արմավիրի տարածաշրջանային քոլեջի դասախոսները այսօր՝ սեպտեմբերի 23-ին բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք օգոստոսի 17-ից գործադուլ են սկսել եւ պահանջում են հեռացնել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանին, նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:

«Բոլոր ատյաններին ներկայացվել են բողոք-դիմումներ, որոնք քննվում են, ուսումնասիրվում են սակայն մինչ օրս ոչ մի լուրջ որոշում չի կայացվել, որը խաթարում է քոլեջի աշխատանքը: Այսօր պահանջում ենք նախարարի հետ հանդիպում:

Քոլեջում անառողջ մթնոլորտ է ստեղծվել: Բացի այդ, տնօրենը կատարել է բազմաթիվ անօրինականություններ, ֆինանսական խախտումներ, բոլորը ներկայացված են համապատասխան կառույցներին: 9 ամսում հասան այն մակարդակին, որ բարոյահոգեբանական մթնոլորտը լրիվ խաթարվել է: Պատրաստ են ուսանողների մոտ անձնական վիրավորանք հասցնել, նվաստացնում էր բոլորին:

Գագաթնակետը այն եղավ, որ մեր քոլեջի նահատակների հուշապատը, որը սարքել էինք ուսանողների ու դասախոսների հանգանակությամբ, եկանք տեսանք՝ պատը չկա, նկարները հանված են: Եթե մենք գործադուլ ենք անում, վերեւներում պետք է գիտակցեն, ու չանտեսեն մեր պահանջը»,-ասաց դասախոսներից մեկը:

Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Թագուհի Հովակիմյանն իր հերթին նշեց, որ մի կողմից տնօրենն ասում է՝ քոլեջը դժվար կացության մեջ է, մյուս կողմից 800 հազար դրամ է տրամադրում տեսախցիկներ տեղադրելուն արտաբյուջետային ֆոնդից, որի կարիքը բնավ չկար. «Ուզում է տեսնի՝ ով ուր գնաց, ինչ բերեց, ինչ արեց:  Եթե ինքը որեւէ մեկի հետ խնդիր էր ունենում, մենք իրավունք չունեինք այդ անձի հետ կանգնել խոսել, ուրեմն դավ էինք նյութում: Մեր պահանջն է նախարարությունից ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն, մենք դասերը սկսենք: Մենք աշխատենք, բայց ինքը չլինի մեր ղեկավարը»:

Մանկավարժները նշեցին, որ ուսումնական հաստատությունում ոտնահարված են մանկավարժների իրավունքները տնօրենի կողմից. «Հարցեր կան, որ պետք է որոշեն բոլոր մանկավարժները, նա ինքնակամ որոշում է կայացնում, օրինակ, վարձավճարների փոխվելը:Օրենքով դա պետք է արվի մանկավարժկան խորհրդի կողմից, ներկայացվում է կառավարման խորհրդին: Մենք այդ մասին իմացել ենք համացանցից, կավավարման խորհրդի որոշումն էլ էր կեղծել, բոլոր ստորագրությունները կեղծված էր: Եթե մենք չենք հաստատել, այդ ստորագրությունները ոնց են եկել նախարարություն: Կառավարման խորհրդից երկու ուսանողներն արտերկրում են, մյուսները հանգստյան տանն էին, ոչ մեկն աշխատանքի չի եղել: Մենք ձայնագրությունն էլ ունենք, որ կառավարման խորհրդի նախագահը տեղյակ չէ:

Մի պահանջ ունենք, մի խնդրանք նախարարից, որ օր առաջ մեր ներկա տնօրենին հեռացնել, ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, որ մենք գործադուլից դուրս գանք եւ ուսումնական պրոցեսը ընթանա»,-ասաց դասախոսներից մեկը:

Բողոքի ակցիա ՀՀ ԿԳՄՍ Հայաստան Տեսանյութ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին