f

Անկախ

Եթե Կարեն Անդրեասյանն իր նախկին տրամադրվածությամբ է գալու, ապա ես լավ չեմ նայում. դատավոր Հովհաննիսյան


Եթե Կարեն Անդրեասյանն իր նախկին տրամադրվածությամբ է գալու ԲԴԽ նախագահի պաշտոնին, ապա ես լավ չեմ նայում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե ԲԴԽ նախագահի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի անունը։

«Եթե պարոն Անդրեասյանն իր նախկին տրամադրվածությամբ է գալիս, ապա ես լավ չեմ նայում։ Եթե գալիս է արդյունավետ աշխատանք իրականացնելու, որեւէ վերապահում չունեմ։ Եթե պետք է խոսեն ինչ-որ կոռուպցիոն դատավորների մասին, ու դա մնա զուտ խոսակցություն, որեւէ կոնկրետ փաստով, որեւէ հետեւանք չունենա, ապա վատ եմ նայում։ Դա բերում է միայն նրան, որ հանրության առաջ հեղինակազրկվում է դատական համակարգը»։

Անդրադառնալով դատաիրավական համակարգում առկա խնդիրներին՝ դատավոր Հովհաննիսյանն ասաց. «Խնդիրների մասին զբաղվող մարդիկ միայն խոսում են դատավորների պատժելու, կարգապահական վարույթ հարուցելու, վեթինգի ենթարկելու մասին։ Կան շատ մեծ խնդիրներ՝ դատավորների ծանրաբեռնվածություն, հաստիքների քանակի ավելացում, սոցիալական վիճակի բարելավում»։

Տեսանյութ ԲԴԽ Կարեն Անդրեասյան Արման Հովհաննիսյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին