HelpCourt դատական վարկանիշավորման շրջանակներում «Թափանցիկ ձեռք» հուշանվերի եռակի մրցանակակիր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և նրա լիազորությունները դադարել են:
Արդարադատություն ակնկալող բազում անձանց ճակատագրեր փրկվել են նաև այն պատճառով, որ իրենց գործը մակագրվել է պարոն Ազարյանին:
HelpCourt-ը շնորհակալություն է հայտնում ՀՀ դատական վարկանիշավորման համակարգում տարիներ շարունակ մշտապես բարձր հորիզոնականներ զբաղեցնող դատավորին իրականացրած արդարադատության համար: