f

Անկախ

Հանրաքվեների դրական ելքի դեպքում՝ ՌԴ-ն Դոնբասը և այլ տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա. Կրեմլ


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով այսօր Դոնբասում և Ուկրաինայի՝ ներկայում ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեների անցկացմանը, ասել է.«Դոնբասը և այլ տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը Ռուսաստանի Դաշնությունը, հանրաքվեների դրական ելքի դեպքում, կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա»:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Պեսկովն ասել է, որ Դոնբասում հանրաքվեների անցկացման անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով:

«Դոնբասի և այլ ազատագրված տարածքների՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի գործընթացը  արագ տեղի կունենա», - ասել է Պեսկովը:

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում (ԴԺՀ և ԼԺՀ), ինչպես նաև Խերսոնի մարզում և Զապորոժիեի մարզի՝ ներկայում ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնությանը որպես սուբյեկտներ միանալու հարցով հանրաքվեների քվեարկությունը։ Բոլոր չորս մարզերում այն կանցկացվի մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ։

Անհապաղ հանրաքվե անցկացնելու հարցը բարձրացվել է շաբաթվա սկզբին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հանրային պալատների կողմից: Երկուշաբթի նրանք այս պահանջն ուղղել են հանրապետությունների ղեկավարներին։ Ամսաթվերը նշանակվել են երեքշաբթի, խորհրդարանները միաձայն ընդունել են հանրաքվեների մասին օրենքները, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովները՝ հաստատել քվեարկության կարգը։

Նման քվեարկություն կազմակերպելու պահանջին երեքշաբթի միացել են Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները։

Չորեքշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել է, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը, որը նրանք կընդունեն հանրաքվեներով։

Ռուսաստան Դոնբաս Կրեմլ Աշխարհում հանրաքվե

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին