Ռուսաստանի Տոլյատի քաղաքում «Մոլոտովի կոկտեյլ» են նետել քաղաքապետարանի վրա, հայտնում է Baza-ն։ «Այս գիշեր Տոլյատիում հրդեհվել է տեղի վարչակազմի շենքի մուտքի դուռը։ Կրակը հաջողվել է մարել։ Կենտրոնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են օգտագործված «Մոլոտովի կոկտեյլներ»»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թելեգրամյան ալիքներում հայտնել են նաև Նիժնի Նովգորոդի հավաքակայանում բռնկված հրդեհի մասին. այնտեղ ևս հրդեհի պատճառ է դարձել «Մոլոտովի կոկտեյլը»։
Տեղեկացվոււմ է, որ հրդեհն արագ մարվել է։
Իսկ Սանկտ Պետերբուրգի Լոմոնոսովսկի թաղամասում գիշերը հրկիզել են զինկոմիսարիատի շենքը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսաստանցիները զանգվածաբար փորձում են լքել երկիրը։
https://t.me/nexta_live/37175
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ ՌԴ Պաշտպանության նախարարության մասնակի զորահավաքի ընթացքում ծրագրվում է զորակոչել 300 հազար պահեստազորի։