f

Անկախ

Փոփոխություններ են կատարվել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում


Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել  ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում և լիցենզիայի ձևերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Լիցենզավորման մասին» և«Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու հանգամանքով, որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում են լիցենզավորման ենթակագործունեության տեսակ:

Նախագծի ընդունման նպատակը նախադպրոցական կրթության բնագավառում գործող կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտի  ապահովումն է, դրանց նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմների ներդրումը՝ ապահովելով կրթության որակի բարձրացում և միասնական համակարգի ստեղծում: Այս ամենը կնպաստի այդ ոլորտի նկատմամբ պատաս­խանատվության և առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը:

Մասնավորապես որոշման նախագծով նախատեսվում է, որ կլիցենզավորվեն ՀՀ-ում գործող կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ) և նախադպրոցական ծառայություններ: Լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո՝ կենտրոնները կապահովեն երեխաների առողջության ու անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) ևկրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնական արդյունքները, որոնք երեխաներին նախապատրաստում են դպրոցին:

Համաձայն նախագծի՝գործունեությանիրականացմանվայրիփոփոխմանկամայդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար կազմակերպությունը լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի հայտ` նշելով իր՝նախկինում ստացած լիցենզիայի վավեր պայմանները, իսկ իրավաբանական անձինք՝ նաև պետական գրանցման համարը, ինչպես նաև գրավոր հայտարարություն՝նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, եթե գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ չեն սահմանվել:

Քանի որ օտարերկրյա քաղաքացիների՝օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն տալու դեպքում նախատեսված են միայն լրացուցիչ պահանջներ, որոնք վերաբերում են միայն դասախոսական կազմին, ուսումնական պլաններին ևծրագրերին, գրադարանային հագեցվածությանը, ապա կարգով սահմանվել է, որ միայն լիցենզավորված մասնագիտությունների դեպքում կարող է ուսումնական հաստատությունը դիմել համապատասխան թույլտվություն ստանալու համար:

Մի շարք պահանջներ՝ կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության (շատ դեպքերում ներկայացվում են արտադրական նշանակությամբ տարածքի նկատմամբ oգտագործման իրավունքի գրանցման վկայականներ), հիմնական մանկավարժականկազմի, բժշկական մասնագիտությունների լիցենզավորման, լիցենզիաների ներդիրների տրամադրման հետ, նույնպես կարևոր են,և կարգերում նախատեսված են համապատասխան փոփոխություններ:

Կրթական ծրագրի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասի ն տեղեկանքը կարգերից հանելու հանգամանքը պայմանավորված է լիցենզավորման բնագավառում վարչարարության պարզեցման նպատակով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության հետ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍ կրթական ծրագիր Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին