f

Անկախ

«Ջոկին նահանջելու հրաման է տվել, ինքը դիրքը չի լքել». 19–ամյա Կարեն Կարապետյանը զոհվել է Կապանի դիրքում


Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակման հետեւանքով զոհվել է 19–ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանը։

Նա Արագածոտնի մարզի Օրգով բնակավայրից էր։ Բանակ էր զորակոչվել 2021 թվականի հուլիսին։ Սկզբում ծառայել էր Արմավիրում, հետո տեղափոխվել՝ Կապան։

 

 

NEWS.am-ի հետ զրույցում  նրա հորեղբայրը՝ Դերենիկ Կարապետյանը պատմեց, որ Կարենը զոհվել է սեպտեմբերի 12–ի լույս 13-ի գիշերը՝ Ադրբեջանի հարձակման առաջին գիշերը։

«Մի շաբաթ է՝ դիրքում էր, հերթապահություն էր իրականացնում։ Կեսգիշերն անց, երբ արդեն հակառակորդը հարձակվել էր, Կարենը հաղորդագրություն էր գրել ծնողներին, որ «իմ մոտ ամեն ինչ լավ է, հնարավորություն չունեմ զանգել, հետո կզանգեմ», սա իր վերջին հաղորդագրությունն է եղել, դրանից հետո մեր զանգերն արդեն անպատասխան մնացին»,– պատմեց Կարենի հորեղբայրը։

Կարենի հարազատները տեղեկություն չունենալով նրա մասին, գնացել են Կապան, որտեղ նրանց հայտնել են, որ Կարենի անունը անհետ կորածների ցուցակում է, երկու օր անց անճանաչելի վիճակում հայտնաբերվել  է Կարենի աճյունը։ Ձախ հոնքի հատվածում սպիի եւ պարանոցի խալի միջոցով են հարազատները ճանաչել Կարենի աճյունը։

Հորեղբոր խոսքով՝ Կարենի աճյունը ուշ է հայտնաբերվել, որովհետեւ այն դիրքը, որը նա պաշտպանել է, անցել է հակառակորդի վերահսկողության տակ։

«Կարենը դիրքը չի լքել, իր ջոկին նահանջի հրաման է տվել, հասկացել  է, որ երեխաներն ի վիճակի չեն հակառակորդի մեծ թվով զորքի դեմ պայքարել, Կարենն ասել է՝ տղերք գնացեք, ես կհասնեմ ձեզ, դիրքը պահել է մինչեւ վիրավորվելը, բժշկի ասելով Կարենը զոհվել է արնաքամ լինելու պատճառով, նրա հետ եւս մեկ զինծառայող է զոհվել, որը Կարենին չէր լքել»,– պատմեց Դերենիկ Կարապետյանը։

Կարենը դպրոցն ավարտելուց հետո բանակ էր զորակոչվել, սիրում էր խոհարարությամբ զբաղվել։ Կարենը երեք եղբայր ունի։

19–ամյա Կարենին հուղարկավորել են այսօր՝ սեպտեմբերի 19–ին, զինվորական կարգով, հայրենի Օրգով գյուղում։

մահազդ Կարեն Կարապետյան Ադրբեջան հարձակում զոհեր և վիրավորներ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին