f

Անկախ

Իրանի նախագահ Ռաիսին երաշխիքներ է պահանջում, որ ԱՄՆ-ն դուրս չի գա նոր միջուկային գործարքից


Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է, որ Թեհրանին  երաշխիքներ են պետք, որ ԱՄՆ-ն այլևս չի հրաժարվի միջուկային գործարքից։ Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի 60 րոպե հաղորդման եթերում։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

Իրանցի քաղաքական գործչի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նոր միջուկային գործարք կնքել միայն նման երաշխիքների առկայության դեպքում։

«Մեզ երաշխիքներ են պետք։ Եթե ​​երաշխիքներ լինեին, ամերիկացիները չէին կարողանա դուրս գալ գործարքից [2018թ.]. Բայց ամերիկացիները դրժեցին իրենց խոստումները։ Դա արեցին միակողմանի <...>։ Այժմ խոստումներ տալն անիմաստ է դառնում»,- ասել է Իրանի առաջնորդը։

2018 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու մասին, որը կնքվել էր 2015 թվականին Իրանի և վեց երկրների միջև՝ միջուկային ծրագրից իրենց հրաժարվելու համար: Իրանը պետք է թույլատրեր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ, իսկ արևմտյան երկրները քայլ առ քայլ պետք է հանեին Իրանի նկատմամբ պատժամիջոցները: 2019 թվականի հուլիսին Իրանը հայտարարեց ուրանի հարստացման գործընթացի մեկնարկի մասին՝  Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով սահմանված  պարտավորությունների սահմաններից բարձր:

Միջուկային համաձայնագրի վերսկսման շուրջ բանակցությունները սկսվել են 2021 թվականի կեսերին։

Սեպտեմբերի 14-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ միջուկային նոր համաձայնագրի շուրջ Իրանի հետ բանակցությունները փակուղի են մտել:

Աշխարհում Իրան Իբրահիմ Ռաիսի ԱՄՆ երաշխիքներ միջուկային գործարք

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին