f

Անկախ

Աննախադէպ վերլուծական ծրագիր Արցախյան հիմնահարցի մասին՝ Իրանի հեռուստատեսությամբ


ԼԱՒ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ...

Երէկ, ուշ երեկոյեան, Իրանի հեռուստատեսութիւնը իր առաջին կայանով բաւականին հանգամանալից, բազմակողմանի եւ կարելի է ասել՝ աննախադէպ վերլուծական-փաստագրական մի ծրագիր է ներկայացրել ինչպէս 90-ական թթ. Արցախեան առաջին եւ 2020 թ. 44-օրեայ, այնպէս էլ՝ առհասարակ հայ-ադրբեջանական 30-ամեայ հակամարտութեան վերաբերեալ, որոնք վերջին շրջանում դարձեալ թէժ կերպարանք են ստացել:

Մասնաւորապէս ուշագրաւ էին հրաւիրեալ-վերլուծող դոկտ. Ահմադ Քազեմիի անաչառ ու իրատեսական մեկնաբանութիւնները՝ Արցախեան հիմնահարցի շուրջ, անշուշտ՝ ԻԻՀ-ի ազգային-պետական շահերի շրջագծերում:

Խրախուսելին մեզ համար, նոյն շահերի կոնտեքստում հայամէտ կողմնորոշումներն էին, որոնք յատկապէս երկրի ռադիօ-հեռուստակայաններում նախադէպ չեն ունեցել…, ոչ միայն մինչ 44-օրեայ, այլեւ բուն 44-օրեայ պատերազմից յետոյ: Երեւի, պատճառները կարելի է դիտարկել՝ էթնիկ-կրօնական զգայնութիւնների, կամ, զուտ քաղաքական առումով՝ ի սկզբանէ Արցախեան հիմնահարցին լոկ տարածքային վէճերի տիրոյթում գնահատելը:

Այժմ, ինչպէս որ տւեալ ծրագրի մեկնաբանութիւններից կարելի եղաւ ենթադրել եւ յատկապէս 44-օրեայից յետոյ թէ՛ շրջանային, եւ թէ՛ միջազգային մասշտաբով աշխարհաքաղաքական նոր զարգացումները նկատի առնելով, ստիպել են Իրանին, որպէսզի հակառակ նախորդ 30-ամեայ ժամանակաշրջանի, այժմ բարձրաձայնի եւ աւելին՝ կտրուկ դիրքորոշումներ արտայայտի առհասարակ Արցախեան հիմնահարցի խնդրում իր իսկ անվտանգութեան առաջնահերթութիւններից ելնելով:

ԻԻՀ նորագոյն ռազմա-քաղաքական հայանպաստ դիրքորոշումների ականատեսը դարձանք, ահաւասիկ, երէկ ուշ երեկոյեան տւեալ հեռուստակայանից, որի լսարանը միլիոնների է հասնում, որը խիստ ողջունելի է, քանզի իրանական լայն հասարակայնութեան մօտ մօտեցման դրական ձեւաւորման է յանգեցնելու անտարակոյս:

Խիստ ուշագրաւ էր մէկ այլ հանգամանք, երբ ծրագրի հաղորդավարը միաժամանակ իր զարմանքը յայտնելով՝ քննադատաբար՝ իր խօսքն էր ուղղում երկրի դիւանագիտական ու քաղաքական-անվտանգային որոշակի կառոյցների, վերջիններիս յիշեցնելով, որ գերագոյն հրամանատար եւ հոգեւոր առաջնորդի յստակ կողմնորոշումը, որոնք բարձրաձայնւեցին վերջերս Էրդողանին եւ Պուտինին ընդունելիս, հարկ եղած կերպով գործադրական երանգ չեն ստանում… Եւ ծրագրի հէնց կենդանի թողարկման ընթացքում էլ ինքնարդարացման նպատակով երեւի, հաղորդավարին հարկ համարեց հեռաձայնել ու բացատրել Իսլ. խորհրդարանի Ազգային անվտանգութեան խորհրդի յանձնաժողովի նախագահը առ այն, որ պատշաճ աշխատանքների լայն փաթեթ են պատրաստել, առ ի գործադրում…:

Ինչեւէ, չենք կարող նաեւ մեր կողմից չմատնանշել այն հանգամանքը, որ գրեթէ աւելի քան 3 տասնամեակ հէնց իրանահայ ազգային-քաղաքական շրջանակները եւ առաջին հերթին Թեհրանի Հայ Դատի յանձնախումբն ու ՀՀ-ի քաղաքագիտական-ակադեմական ու վերլուծական շրջանակները պարբերաբար եւ հէնց Իրանի ու Հայաստանի ազգային-պետական շահերից ելնելով, ակնկալում էին, որպէսզի ոչ միայն փակ սրահներում, այլեւ ազդեցիկ ԶԼՄ-ներում ու յատկապէս ռադիօ-հեռուստատեսութեամբ բարձրաձայնւեն իրողութիւնները՝ առհասարակ սիոնիստա-պանթուրանական իրական սպառնալիքների մասին, որոնք ինչպէս ասւեց, որոշ նկատառումների բերումով չէին արձագանգւում: Ահա եւ այդ սպասւած արձագանգին թէեւ ուշացած, բայց ականատես եղանք երէկ՝ սեպտ. 18-ի հեռուստածրագրում...:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ

ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Ալիք օրաթերթ Արցախյան հակամարտություն Իրան Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին