Մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են Փարիզի Palais Royal հրապարակում՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։ Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես նշում է գործակալությունը, մարդիկ դուրս են եկել Patriots շարժման կոչից հետո՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը և Ֆրանսիայի դուրս գալը Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրիայի մայրաքաղաքում գների բարձրացման դեմ բողոքի ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ։