f

Անկախ

Միջանցքի թեման ո՛չ մեկնաբանելու եմ, ո՛չ քննարկելու եմ, որովհետև չի լինելու նման բան. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է.

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և իր պաշտոնակից  Մուստաֆաևի վերջին հանդիպումը՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով, կայացել է օգոստոսի 30-ին, Մոսկվայում։ Որից հետո պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումն անցկացնեն նոյեմբերին, Բրյուսելում։ Սակայն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմը, ըստ էության, խաթարել է ինչպես այս հանձնաժողովների, այնպես էլ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբերի շփումները՝ խառնելով պլանները։

Մհեր Գրիգորյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ բովանդակային հարցեր չեն քննարկել՝ քննարկել են կազմակերպչական բնույթի հարցեր՝ իրենց հետագա աշխատանքի և հաղորդակցությունների վերաբերյալ։ Եռակողմ հանդիպման մասով ևս այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չկա։

Ադրբեջանը, ըստ էության, հետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից, սահմանազատում անցկացնելուց և հիմա իր ձևով է սահմանազատում և սահմանագծում իրականացնում՝ իր զինվորներին ուժով առաջ է բերում, և որտեղ նրանք կանգնեն, դա էլ համարում է իր սահմանը։ Կարո՞ղ ենք այդպես հասկանալ։

Ես հիմա չէի ցանկանա, որ մենք միասին գնահատականներ տանք, մի հատ տեսնենք՝ իրադարձություններն ինչ ընթացք են ստանում, որից հետո նաև երևի պաշտոնական դիրքորոշում կլինի մեր կողմից։

Ամեն դեպքում, այս պահին արձանագրում ենք, որ թշնամին ներխուժել է մեր սուվերեն տարածք, ճի՞շտ է։

Այո, ճիշտ է։

Այդ դեպքում, եթե ոչ ուժով, ապա դիվանագիտական ճանապարհով, ձեր այդ աշխատանքային հանդիպումներով հնարավո՞ր է թշնամուն մեր սուվերեն տարածքից դուրս բերել ելման դիրք։

Ամեն ինչ պետք է անենք, որ դա տեղի ունենա, և կարծես թե այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներն ակնհայտ են։

Բայց ռուսական կողմի միջնորդություններն այս հարցում, կարծես թե, օգուտ չեն տալիս։ Ձեր գործընկերների հետ շփումներն ի՞նչ են ցույց տալիս, Ռուսաստանը պատրա՞ստ է մեզ օգնել։

Չեմ ուզում նման գնահատական տալ, բայց կարծում եմ, որ ռուսական կողմի, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ռեակցիան էլ է վկայում այն մասին, որ իրենք էլ են զբաղվում այդ հարցով։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթին, սակայն, այնքան էլ դրական չէր մեր արձագանքը, կառավարության նիստին էլ ԱԳ նախարարն ակնարկեց, որ երկիր կար, որից ակնկալիքները չեն արդարացել արդյոք Ռուսաստանի՞ն նկատի ուներ։

Ես հիմա այդ հարցը չեմ ուզում մեկնաբանել, որովհետև կարծում եմ՝ դեռևս վաղ է պաշտոնապես դրա մասին խոսելը։ Պրոցեսներ են ընթանում, տեսնենք՝ ինչով կավարտվեն, ըստ այդմ՝ գնահատականներ կտանք հա՛մ մենք, հա՛մ Դուք։

Այս պատերազմական գործողությունները խաթարե՞լ են հետագա աշխատանքային շփումների պլանները։

Այս պահին դեռևս խաղաղության օրակարգը փակ չէ, և ես նման գնահատական չէի տա, տեսնենք՝ ոնց կզարգանան իրադարձությունները։ Ամեն դեպքում, իհարկե, մեր ցանկությունն ու նպատակն է՝ բոլոր խնդիրները լուծել քաղաքակիրթ, դիվանագիտական և քաղաքական երկխոսության միջոցով։

Իսկ որևէ փաստաթուղթ պատրաստվո՞ւմ է ստորագրել Փաշինյանը, որի մասին ակնարկեց Ազգային ժողովում։

Ոչ։

Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում նրա ելույթը, ինչո՞ւ ասաց, որ կարող է ստորագրել փաստաթուղթ, որի համար իրեն «դավաճան» կանվանեն, կքննադատեն։

Ես կարծում եմ՝ իր ելույթն ավելի քան պարզ էր ու մանրամասն և մեկնաբանելու կարիք չունի։

Ցավոք սրտի, պարզ չէ, նրա ամեն ելույթից հետո նոր հարցեր են առաջանում, և այդ ելույթները միշտ ինչ-որ տարակարծությունների առիթ են տալիս, դրա համար է մեզ մոտ հարց առաջացել՝ ի՞նչ էր պատրաստվում ստորագրել։

Ես կարծում եմ՝ այն թեզերը, որոնք հիմա շրջանառվում են, մտացածին են։

Ադրբեջանը պարտադրո՞ւմ է մեզ նման փաստաթուղթ ստորագրել։

Ես հարցը լավ չեմ հասկանում, անկեղծ ասած, թե ինչ նկատի ունեք։ Իսկապես, այդ հարցին շատ դժվար է պատասխանելը։

Ես նկատի ունեմ՝ ադրբեջանցիների հետ որ շփվում եք, պաշտոնական մակարդակով իրենք մեզ ի՞նչ են ասում, պարտադրո՞ւմ են ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթ և ի՞նչ պայմաններով են ուզում ստորագրել այն։

Վստահեցնում եմ, որ պաշտոնական շփումներում և, ընդհանրապես, շփումներից հետո ամբողջ տեղեկատվությունը հրապարակվում է, և որևէ այլ հարց կամ որևէ այլ դրույթ չի քննարկվում, որովհետև դա ուղղակի անհնարին է։ Պայմանավորվածությունները, որոնք պետք է ձեռք բերվեն կամ ձեռք չեն բերվի, չեն կարող քննարկվել ոչ հրապարակային տիրույթում։ Դա պրիմիտիվ վերաբերմունք է հարցերին, երբ որ պնդում են, որ կան պայմանավորվածություններ և կան հարցեր, որոնք քննարկում են կոնֆիդենցիալ։ Ինչպե՞ս է հնարավոր ապաշրջափակումը կամ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի շուրջ պայմանավորվածությունները ձեռք բերել կոնֆիդենցիալ։ Դա անհնար է ուղղակի։

Բայց հրապարակային ինֆորմացիայից էլ շատ բան պարզ չէ, մենք չենք հասկանում՝ թշնամին ինչ է ուզում, մենք ինչ ենք ուզում։

Հրապարակային շատ բան եթե պարզ չէ, դա նշանակում է, որ բանակցությունների կամ շփումների ընթացքում ավելի խորը պայմանավորվածություններ կամ ավելի դետալիզացված պայմանավորվածություններ գոյություն չունեն, այդքան մի բան։

Մի հարց էլ՝ միջանցքի մասով Ձեր կողմից կա՞ հստակ ընկալում առ այն, որ Ադրբեջանը մեզնից պահանջում է միջանցք՝ կլինի դա Սյունիքով, Վայոց ձորով կամ որևէ այլ հատվածով։

Ես խնդրում եմ, էլի, կատեգորիկ խնդրում եմ, որովհետև բազմիցս դրա մասին խոսել եմ՝ ես հրաժարվում եմ, ընդհանրապես, միջանցքի թեմա քննարկել՝ ընդհանրապես։ Չի լինելու նման բան, և չեմ քննարկելու այլևս։

Ես ոչ թե Ձեզ եմ խնդրում՝ քննարկեք, այլ Ադրբեջանը դա պահանջում է, ու մենք տեսնում ենք դա հրապարակային։

Ինձ համար դա նշանակություն չունի, միջանցք չի լինելու, և վերջ։

Իսկ եթե Ադրբեջանն ուժով է հիմա վերցնո՞ւմ, որովհետև, ինչպես հասկանում ենք, վերջին մի քանի օրվա կռիվը միջանցքի համար է։

Ինչի՞ց ելնելով եք դա պնդում։

Այդ դեպքում ի՞նչ է։ Եթե միջանցք չի ուզում, ինչո՞ւ է այդ ուղղություններով հարձակվել։ Եթե միջանցք չի ուզում, ի՞նչ է ուզում մեզնից Ադրբեջանը, ինչի՞ համար է նորից սկսել այս պատերազմը։

Ես կարծում եմ՝ խնդիրները բարդ են, համապարփակ, և դրանով կամփոփեմ իմ պատասխանը։

Պարզապես երևի մենք չենք ուզում առերեսվել իրականությանը թշնամին միջանցք է ուզում, որը մենք չենք տալիս։

Եվ ի՞նչ։

Ուզում եմ հասկանալ՝ լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնում, հատկապես որ ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը նորից պատերազմի է պատրաստվում՝ արդեն Երասխի ու Նախիջևանի ուղղությամբ։ Դուք ունե՞ք նման ինֆորմացիա։

Ես նման ինֆորմացիա չունեմ։

Ամեն դեպքում մենք, թեկուզ կյանքի գնով, բայց պահելու ենք այն ճանապարհը, որն իրենց համար կարող է միջանցք դառնալ։ Ճի՞շտ եմ հասկանում։

- Ես կրկնում եմ ևս մեկ անգամ՝ ես միջանցքի թեմա ընդհանրապես ո՛չ մեկնաբանելու եմ, ո՛չ քննարկելու եմ, որովհետև չի լինելու նման բան։ Եվ ես դրա մասին ասել եմ երևի թե աշխատանքային խմբի ստեղծման առաջին իսկ օրվանից։ Դրա մասին բազմիցս ասել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը և պաշտոնական Երևանը։ Եվ ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ եք Դուք այդ թեման հետ բերում և սարքում քննարկման առարկա։ Իրո՛ք չեմ կարողանում հասկանալ։

- Որովհետև թշնամին միջանցք է մեզնից պահանջում։

Շատ լավ, եթե Դուք ասում եք՝ թշնամին պահանջում է, հնարավոր է՝ ամեն ինչ էլ պահանջի, և ի՞նչ, մենք պետք է շրջանառության մեջ դնենք էդ պահանջը և քննարկե՞նք։ Հրաժարվում եմ ես էդ մոտեցումից, չի՛ լինելու նման բան։

- Իսկ ճանապա՞րհ՝ որոշակի անցակետերով։

Մենք ճանապարհ տալուց․․․ Մենք տնտեսական և կոմունիկացիոն ապաբլոկավորմանը դեմ չենք և կշարունակենք քննարկել էդ հարցերը, բայց դա որևէ աղերս ու կապ չի կարող ունենալ և չունի որևէ էքստերիտորիալ կամ սուվերենության վրա որևէ ազդեցություն ունեցող հանգամանքի հետ։ Չի կարող ուղղակի»:

 

 

Հայաստան հայ-ադրբեջանական հակամարտություն Մգեր Գրիգորյան հարցազրույց

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին