Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին Entertainment Tonight-ին տված հարցազրույցում ասել է, որ հինգ տարեկան դուստրն ու որդին իրենից խելացի են։ Դերասանը չի ամաչում դա խոստովանել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Վստահ եմ, որ նրանք հիմա ինձնից մի քիչ խելացի են, ուստի կարող են շատ բանի հասնել։ Երեխաներն արդեն խոսում են երեք լեզվով, իսկ ես դեռ աշխատում եմ իմ անգլերենի վրա»,- պատմել է ռեժիսորը:
Ջորջ Քլունին ամուսնացած է փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ և նրանից մեծ է 17 տարով։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2014 թվականին, իսկ 2017 թվականի հունիսի 6-ին զույգը երկվորյակներ է ունեցել՝ դստերն անվանել են Էլլա, իսկ որդուն՝ Ալեքսանդր։ Հոլիվուդյան դերասանը խոստովանել է, որ «հիմար» սխալ է թույլ տվել որդուն ու դստերը դաստիարակելիս։
Ջիմի Քիմելի հանրահայտ շոուում արտիստը նշել է, որ երեխաները, վարձու ուսուցիչների շնորհիվ, լավ են խոսում իտալերեն, բայց ոչ ինքը, ոչ էլ կինը չեն խոսում այս լեզվով։ Իսկ Էլլան ու Ալեքսանդրը հմտորեն օգտագործում են իրենց գիտելիքները ծնողների «դեմ»՝ իրար մեջ քննարկելով այն ամենը, ինչ ուզում են։