f

Անկախ

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը սովորական փառամոլ է


Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացու հետ այսօրվա զրույցի թեման կոմունալ ճգնաժամն էր։ Սա իր բնութագրումն է այն իրավիճակի, որ իր իսկ Կառավարությունը ստեղծել է էներգետիկ ոլորտի և ՀՀ հազարավոր քաղաքացիների համար։ Վարչապետը նաև խոստովանում է, թե ինչպես է ստացվել, որ ճգնաժամ է առաջացել։ Ասում է՝ «տրվել ենք էմոցիոնալ ինչ-որ բանի։ Ճիշտ է՝ միանգամից մեղքը գցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա, բայց նաև չի կարողանում թաքցնել, որ Կառավարությունն էլ իր հերթին է ոգևորել Հանձնաժողովին՝ քաղաքացիների կողմից կոմունալ վճարները որոշ ժամանակ չմուծելու այդ որոշման համար։ Մի խոսքով, սթափ չեն դատել, էմոցիաներով են առաջնորդվել։

Բայց այսքանով վարչապետը չի սահմանափակվում։ Նա նաև ասում է, որ նման որոշում կայացնելիս, չէին հաշվարկել, թե արտակարգ դրությունը կարող է մեկ ամսից ավել տևել։ Երևի այդ պահին դեռ չէին հասկացել, թե կորոնավիրուսն ում շունն է։ Իրենց պարագայում դա էլ է նորմալ։ Սա առաջին դեպքը չէ, երբ առաջին քայլն անելուց հետո, երկրորդում ծուղակն են ընկնում։ Կամ ճգնաժամ առաջացնում։ Եվ իսկապես, ինչպե՞ս կարող էր Փաշինյանի կառավարությունը մտածեր, որ եթե քաղաքացիներին կոչ անել կոմունալները չվճարեն, քաղաքացիների մի մասն էլ չվճարի, էներգետիկ համակարգում ճգնաժամ կառաջանա։ Վերջը դրա համար դեդուկտիվ մտածելակերպ է պետք չէ՞։ Տրամաբանության գոնե փոքրիկ, չնչին առկայություն։

Բայց խնդիրը դրանում չէ։ Ավելի ճիշտ՝ միայն դրանում չէ։ Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը սովորական փառամոլ է։ Նրան ծափահարություններ են պետք, աղմուկ, փառաբանություն։ Եվ, եթե զգում է, որ այս կամ այն իր խոսքը կավելացնի ֆեյսբուքյան իր լայքերը, ուրեմն խնդիր չկա՝ նա կասի ու կանի ամեն տեսակ անհեթեթություն։ Առանց մտածելու, որ այս պահին իրեն ծափահարողները, վաղը անիծելու են։ Կոմունալների վճարների հետ կապված այս պատմությունը դրա ապացույցն է։ Ցավոք, մենք հաճախ ենք տեսնում նման բաների այլ ապացույցներ։ Եվ էլի ենք տեսնելու։ Իսկ այն, որ ճգնաժամը օր օրի նոր ոլորտներ է պատում մեր երկրում, այլևս փաստ է։ Ընդ որում, այնքան ակնառու փաստ, որ վարչապետն ինքն է դադարել հերքել այդ փաստը։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան կոմունալ վճարներ

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին