f

Անկախ

Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում․Չալաբյան


Հանրապետության հրապարակ այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվում։ Քաղաքացիները քիչ-քիչ սկսում են հավաքվել կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց։ Նշենք, որ երեկ՝ Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ 5165-ի հիմնադիր Կարին Տոնոյանը ներկայացնելով իրենց օրակարգը հայտարարեց, որ այսօրվանից գործադուլ ու դասադուլ են հայտարարում, պետք է շրջափակվեն կառավարական շենքեր։ 

«Եթե այս դժվար պայմաններում ուզում ես իշխանությունը փոխարինել ավելի գործունյա, ավելի  խելոք, ավելի արդյունավետ իշխանությամբ, դու սկզբից այդ իշխանությունը պիտի ձևավորես փողոցում։ Ես ուզում եմ բոլորիդ հիմա հիշեցնել, թե Հայաստանում ինչպես է եղել ամենակարևոր իշխանափոխությունը պատմության մեջ, երբ Խորհդային Միությունը քանդվում էր։

Իշխանությունը մեզ մոտ սկզբից միանշանակ ձևավորվեց հենց փողոցում՝ Ղարաբաղ կոմիտեի տեսքով։ Մարդիկ սկսեցին աշխատել։ Սկզբից կար կոմիտեն, որի շուրջ էլ հետո ձևավորվեցին կառույցներ, հետո էլ զինված կառույցներ առաջացան ու առաջացավ նաև զինված դիմադրություն։ Ի վերջո Խորհրդային միությունը քանդվեց։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե դա շատ պարզ էր, ասեմ, որ ոչ, պարզ չէր, որովհետև ի վերջո խորհդային հանրապետությունների մեծ մասին կոմունիստները հաղթեցին։ Իսկ հայաստանում այդպես չեղավ, որովհետև, նորից եմ ասում, իշխանությունը այստեղ ձևավորվել էր փողոցում»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Մենք հիմա աշխատում ենք այն բանի համար, որպեսզի իմ նշած այդ կազմակերպված կառույցները ձևավորվի։ Դա հեշտ ու արագ չի կարող լինել, բայց կարող է։  Մեր բնակչությունը հենց հիմա զգալի չափով պառակտված է։ Մի մասը համարում է, որ նախկինները որևէ կերպ չպիտի վերադառնան։ Մի մասն էլ հակառակը՝ համարում են, որ պիտի լայն համախմբում լինի։ Մի մասը ուզում է, որ Ռոբերտ Քոչարյանը լինի, մի մասն էլ համարում է, որ չէ, պիտի նոր լիդեր լինի։ Եթե գա իշխանություն, որին արտաքին ուժերը կհամարեն ոչ լեգիտիմ, մեր վիճակը շատ ավելի կբարդանա։

Պետք է համբերությամբ լցվել հիմա, սակայն նաև ժամանակը սահմանափակ է, որովհետև Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում։ Մեզ պետք է ամեն ինչ անել այդ հարձակմանը դիմագրավելու համար»,- հավելեց նա։

Ավետիք Չալաբյան Բողոքի ակցիա Ադրբեջան հարձակում Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին