f

Անկախ

Ինչ կատարվեց ուշ երեկոյան ու գիշերը...


Նախ՝ ժողովուրդը Նիկոլի բառակույտերից շատ ճիշտ դուրս բերելով հիմնական միտքը, որ նա պատրաստվում է ամեն ինչ ծախել հանուն իր անձնական իշխանության, ինքնաբուխ դուրս եկավ փողոց, հանկարծակիի բերելով ոչ միայն Նիկոլին, այլև ընդդիմությանը։

Երկրորդը՝ նիկոլենք մոբիլիզացրին իրենց ձեռքի տակ եղած բոլոր տեղեկատվական ռեսուրսները, առաջին հերթին՝ սոցցանցերում, սկսած պետական հիմնարկների և իրենց բիզնեսների, պայմանական ասած, հավաքարարներից, վերջացրած նրանցով, ովքեր այս վերջին 2 տարին շատ համոզիչ կերպով «քաղաքականությունից հոգնած» էին ձևանում։ Եւ այդ բոլոր «չեզոքները» ու «ոչ մեկին չհավատացողները» հանկարծ (վնիզապնը) հավատացին Նիկոլին ու սկսեցին բոլորին համոզել, թե Նիկոլի առաջ ոչ մի փաստաթուղթ դրած չի 🙂

Երրորդը՝ մուտիլովկա գցեցին, թե պետք է հավաքվել կառավարության շենքի մոտ, ոչ թե Բաղրամյանի վրա։ Նույն հնարքն էր, որը կիրառեցին 2021-ի մայիսին, երբ այն ժամանակ էլ ժողովուրդը կառավարության շենքի մոտ էր հավաքվել, մի մասին խաբելով տարան Բաղրամյան։ Ասեմ, որ այս անգամ այդ տրյուկը չաշխատեց։

Չորրորդը՝ հասկանալով, որ չեն հասցնում ոստիկանության բավական ուժեր մոբիլիզացնել, այնուամենայնիվ քաղաքացիական հագուստով օպեռներ բերեցին իրենց հաստիքային և արտահաստիքային սադրիչներով, որոնց նպատակը քաոս սերմանելն էր, կռիվներ հրահրելը, չթողնելը, որ մարդիկ ինքնակազմակերպվեն...

Հինգերորդը՝ ինչպես ասացի, այս գործընթացն անսպասելի էր ոչ միայն Նիկոլի, այլև ընդդիմության համար։ Ընդդիմության ներկայացուցիչների խառը գործողություններից եզրակացնում եմ, որ պատրաստ չէին այսպիսի զարգացումների և ուղղակի չգիտեին, թե ինչ ասել ու անել։

Վեցերորդը՝ [սուբյեկտիվ կարծիքս, կարող եք չհամաձայնվել]. Իմպիչմենտի թեման շեղող էր. չգիտեմ, թե ով այն գցեց մեջ ու դարձրեց №1 թեմա։ Այն կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե փողոցում Նիկոլն իշխանությունը կորցրած լինի, հակառակ դեպքում նիկոլական պատգամավորները չեն միանալու այդ գործընթացին, այսինքն հերթական անարդյունք փուչիկն է դառնալու։

Հետևաբար անցած գիշեր առաջնահերթը պետք է լիներ հավաքված 10–12–14 հազար հոգու վրա հենվելով փողոց հանել ևս 50–60–70 հազար հոգու, ցույց տալով, որ Նիկոլն այլևս իշխանություն չունի։ Դա հնարավոր էր անել ունենալով ընդամենը 100 նպատակաուղղված ու կազմակերպված՝ իրենց անելիքը հստակ իմացող մարդ։

Յոթերորդը՝ [սուբյեկտիվ կարծիք ապագա քայլերի մասին] հարց է առաջանում, արդյոք երկիրը թշնամու կամակատարից ազատելու այս մի շանսն արդեն կորցվա՞ծ է։

Կարծում եմ, որ դեռ 1, առավելագույնը 2 օր կա։ Շանս կա, եթե քաղաքական ուժերը կարողանան հենց հիմա, հենց այս վայրկյանից ճիշտ կոմունիկացիա կառուցել, մոբիլիզացնել իրենց բոլոր ռեսուրսները ու մոբիլիզացնել մարդկանց։

Ճիշտ կոմունիկացիա ասելով նկատի ունեմ. միասնության ու մեկ կուռ ճակատով պայքարի դուրս գալու մասին համոզիչ ուղերձ ժողովրդին, հստակ ուղերձ, որ բողոքի առաջնորդները լիովին գիտակցում են, որ Նիկոլը գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար ու որ առաջնորդները պատրաստ են իսկապես գնալու մինչև վերջ՝ ընդհուպ մինչև անձնազոհության հանուն Հայաստանի։

Մարդկանց անհրաժեշտ է շտապ՝ բոլոր հնարավարո հարթակներից բացատրել ոչ բռնի պայքարի տրամաբանությունը։ Երկու բառով՝ փողոցում պիտի լինի այնքան մարդ, որ նիկոլական ուժային ապարատն ուղղակի չբավարարի բողոքը ցրելու, այսինքն մեկ օր մոտ 100 հազար մարդ պետք է դուրս գա փողոց հստակ ձևակերպած պահանջով, ընդամենը 1 օր (!)։ Հաջորդ կարևոր կետը ոչ բռնի պայքարի՝ հրապարակավ պետք է երաշխավորվի բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել Նիկոլի ռեժիմը պահել, որ իրենց հանդեպ որևէ հետապնդում չի լինելու, եթե դադարում են ծառայել օկուպացիոն ռեժիմին։ Եւ այլն, և այլն...

Կգտնվի այնպիսի ո՞ւժ, որը կկարողանա սա անել։ Անկեղծ չգիտեմ։ Բայց պետք է անընդհատ փորձենք, քանի որ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլ տարբերակ չունենք։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Բողոքի ակցիա ՀՀ ԱԺ Նիկոլ Փաշինյան խաղաղության պայմանագիր Ադրբեջան հարձակում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին