f

Անկախ

Հայը գենետիկ ինտելեկտուալ գերազանցություն ունի իր բոլոր թշնամիների նկատմամբ, ու այդ մեր բոլորի ամենաուժեղ զենքն է


Վերջին մի քանի օրերին ընթացող մարտական գործողությունների պայմաններում հայկական սոցմեդիա հարթակում հստակ դիտարկելի էր 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական տեղեկատվական զորքերի գործիքակազմի ստերիլիզացման նպատակով կատարված աշխատանքի արդյունքը: Տեղեկատվական պատերազմի դաշտի անտես զինվորներին շնորհակալություն եմ հայտնում: Տեղեկատվական պաշտպանության համակարգը բազմաթիվ ուղղություններով ապացուցեց իր արդյունավետությունը, այդուհանդերձ, տեսանելի դարձավ մեզ համար մտահոգիչ և շատ լուրջ անվտանգային սպառնալիք:

Հանդիպելով կազմակերպված համակարգային դիմադրության՝ թշնամին իր ռեսուրսները կենտրոնացրել է հայկական սոցմեդիա հարթակում հանրային կարծիքի ձևավորման վրա ազդող մի քանի կանալներում, որոնք հիմնականում ներկայացված են տասնյակ հազարների հասնող հետևորդներ և լսարան ունեցող այսպես կոչված բլոգերներով: Նման զարգացումը մենք կանխատեսել էինք և ձեռնարկել որոշակի քայլեր:

Սիրելի բարեկամներ, դիմում եմ նրանց, ովքեր տեղեկատվություն են փնտրում այդպիսի կանալներում: Վերջին օրերին հրապարակվող տեղեկատվական հոսքերում հստակ դիտարկելի է 44-օրյա պատերազմին վերաբերող, մասնավորապես, ադրբեջանական զինուժի անհատական կորուստներին վերաբերող նյութերի տարածում: Ուղղակի ստուգեք տարածվող նյութերը, լուսանկարները, տեսանյութերը համացանցում: Անկապ բլոգերներին ներկա իրավիճակի հետ աղերս չունեցող տեղեկատվություն է հրամցվել, որպեսզի հանրության համար վերջնականապես ակնհայտ դառնա, թե ովքեր մանիպուլյանտ տեղեկատվական դիվերսանտները:

Մեկ բան հստակ է, հիմնականում արտերկրից գործող տեղեկատվական կանալները սպասարկում են կոնկրետ քաղաքական շահառուների, ովքեր իրականում քաղաքական խեղկատակներ են ու խամաճիկներ: Համբերությամբ զինվեք, այս թատրոնը շատ շուտով կավարտվի: Երբ փուչիկը փչում են չափից ավելի, այն անպայման պայթում է: Հայը մեկ առավելություն ունի, որ մեր թշնամիները համարում են ընդամենը մեծամտություն:

Հայը գենետիկ ինտելեկտուալ գերազանցություն ունի իր բոլոր թշնամիների նկատմամբ, ու այդ մեր բոլորի ամենաուժեղ զենքն է հաղթանակի ճանապարհին:

Ցավակցում ենք մեր բոլոր զոհերի ընտանիքներին, բոլորիս, կորստյան ցավով ու հպարտության գիտակցումով է այսօր շաղախվում մեր նոր ազգային պետության հիմքերը:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Ադրբեջան հարձակում Հայաստան Տեղեկատվական տեխնոլոգիաներ

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին