Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 9-րդ տեղը: Հայաստանի հավաքականը ստացել է 58 միավոր: Հավաքականին միավորներ են բերել 4 ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյանը – 25 միավոր, Մալխաս Ամոյանը – 15 միավոր, Հրաչյա Պողոսյանը – 10 միավոր և Ռուդիկ Մկրտչյանը – 8 միավոր: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Գևորգ Ղարիբյանը, Սլավիկ Գալստյանը, Կարապետ Չալյանը և Դավիթ Օվասափյանը:
Հայաստանի հավաքականը նվաճել էր երկու մեդալ: Օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր, Աշխարհի և Եվրոպայի առանությունների բազմակի հաղթող Արթուր Ալեքսանյանը այս առաջնությունում 4-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն, իսկ Մալխաս Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Թիմային հաշվարկում առաջինը Թուրքիայի հավաքականն է, որը նվաճել է 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ