Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի հնգակի, աշխարհի քառակի և Օլմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել ինստագրամյան էջի «պատմություններ» բաժնում՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի սահմաններին:
«Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Ռմբակոծվում են Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերը: Թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները»,- գրել է Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանական հարձակումից ընդամենը ժամեր առաջ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում 4-րդ անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն: