f

Անկախ

«Բաքուն Փաշինյանի մանյովրներն ու նրա համաձայնությունը 5 սկզբունքների հետ ընկալել է որպես թուլության նշան և որոշել սեղմել մինչև վերջ»․ քաղաքագետ Մոդեստ Կոլերով․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ ««Եթե Նիկոլ Վովաեւիչը կարծում է, որ որքան ինքն ավելի է գործընթացում ներգրավում Բրյուսելին եւ Վաշինգտոնին, այնքան ավելի անվտանգություն է ունենալու, ապա հիմա՝ այսօր, պետք է ընդունի, որ խորապես եւ ողբերգական ձեւով սխալվել է»,- մեզ հետ զրույցում վերջին սրացումները նման կերպ մեկնաբանեց «Ռեգնում» լրատվական գործակալության տնօրեն, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։

 

Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական սահմանին ներկայիս էսկալացիան առաջացել է Հարավային Կովկասի գործերի մեջ ԱՄՆ էմիսարների աղմկոտ ներգրավումից հետո։ «Դրանից հետո կարող էր պատկերացում ձեւավորվել, թե Երեւանն ու Բաքուն միահամուռ ջանում են միջնորդական ջանքերի ծանրության կենտրոնը տեղափոխել Ռուսաստանից ԱՄՆ»,- ասում է Կոլերովը։ 

- Բայց ագրեսիան սկսել է Ադրբեջանը, դուք դրան կասկածո՞ւմ եք։ 

 

- Պետք է հաշվի առնել, որ ամեն օր ռազմաճակատում լինում են ինչ-ինչ զորքերի տեղաշարժեր, եւ ոչ մի նոր բան նման տեղաշարժերում չկա։ Բաքվի պաշտոնական բացատրությունը, որ Բաքուն ընդամենը արձագանքել է Հայաստանի գործողություններին, ֆորմալ առումով կոռեկտ է։ Միշտ էլ կարելի է ինչ-որ գործողություններ գտնել՝ մեքենա անցավ, պահակախումբ, ինչ-որ մեկին ինչ-որ բան թվաց, բայց ռեակցիան այդ առիթի վրա՝ պաշտոնական տվյալներով` 49 զոհ, խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում էր այդ հզոր պատասխանին, ու մեկ օր չէ, որ պատրաստվել է։ Այն պատրաստվել է դեռեւս մինչեւ ԱՄՆ հրապարակային ներգրավումը, այսինքն՝ դա ընդամենը առիթ էր, այն ոչ մեկին ոչնչից չփրկեց ու չերաշխավորեց։ 

- Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, Հայաստանն օգնություն է սպասում առաջին հերթին ՀԱՊԿ-ից, չէ՞։ 

- ՀԱՊԿ անդամների թվում մեծամասնությունն Ադրբեջանի կողմնակիցներ են` նախ, եւ երկրորդը՝ այնտեղ որոշումներն ընդունվում եմ կոնսենսուսով։ Ես ասում եմ, որ եթե Նիկոլը կարծում էր, թե ԱՄՆ-ի կամ նրա ընկեր Միշելի ներգրավումն այս կոնֆլիկտի մեջ իրեն ինչ-որ բանից կփրկի, սխալվում է, որովհետեւ մենք ապրում ենք Արեւելքում, իսկ Արեւելքում յուրաքանչյուր զիջումն ընկալվում է որպես թուլություն։ Բաքուն Փաշինյանի մանյովրներն ու նրա համաձայնությունը 5 սկզբունքների հետ, ինչի մասին նա խոսում էր, որ մենք համաձայն ենք այս հինգ սկզբունքների հետ՝ Ադրբեջանը դա ընկալել է որպես թուլության նշան եւ որոշել սեղմել մինչեւ վերջ։ Եվ շարունակելու է սեղմել։ 

- Ինչքա՞ն:

- Պաշտոնական տվյալներով, Սյունիքում, Զանգեզուրում, այդ «միջանցք» ասվածում ապրում է մաքսիմում 40 հազար մարդ, եւ այդ տարածքի ռմբակոծումը նպատակ ունի քշել, դուրս հանել տեղի բնակչությանը, այնպիսի պայմաններ ստեղծել, որոնցում ապրել հնարավոր չլինի։ Երբ որ բնակչությունն այդտեղից քշված լինի, արդեն դատարկված Սյունիքում այլ արտաքին ուժ առանց տեղաբնակների չի լինի, բացի նրանք, ովքեր իրականացնում են այդտեղ տրանսպորտային բեռնափոխադրումներ՝ Ադրբեջանը, Թուրքիան, զգեստափոխված ոստիկաններ, որոնք իբրեւ թե վարորդներ են։ Ապրել Արեւելքում ու մտածել, որ կան հիմարներ, ռիսկային է։ Արեւելքում նույնիսկ իր հասարակ գործերով ապրող մարդը դառնում է չար ու նենգ, եթե զգում է դիմացինի թուլությունը։   

- Երբ սկսվեցին կրակահերթերը, սոցցանցերում կարծիքներ հնչեցին, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ համաձայնեցված է սկսել ՀՀ տարածքի հրետակոծումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։  

- Այդ ռեպլիկներում ոչ մի նոր բան չկա։ Մենք՝ որպես սոցցանցերի ընթերցողներ, գիտենք, որ այնտեղ մարդիկ են, ովքեր գիտեն Կրեմլի բոլոր գաղտնիքները։ Ամեն րոպե։ Այնպես որ, դա մի մեկնաբանություն ունի՝ Ռուսաստանը միշտ մեղավոր է Հայաստանի կապիտուլյացիայի հարցում, այն ամենի մեջ, ինչը որ չի արել Հայաստանը։  

- Փաշինյանը հայտարարեց, որ կան երկրներ, որոնք մեզ զենք չեն վաճառում, որովհետեւ Ադրբեջանին դա կարող է դուր չգալ՝ ակնարկելով Ռուսաստանին, բնականաբար: Ու կան երկրներ, որոնք ուզում են վաճառել զենք, բայց չունեն։ Ինչո՞ւ ՌԴ-ն մեզ վերջին երկու տարում զենք չի տվել։ 

- Իսկ Դուք հիշո՞ւմ եք, թե ՀՀ նոր նախագահն ինչ նախարարություն էր ղեկավարում՝ բարձր տեխնոլոգիաների։ Եվ քանի՞ անօդաչու սարք արտադրեցին նրանք։ Ասացին, որ 15 անօդաչու են սարքել, բայց դրանք ոչ ոք չի տեսել կամ տեսել են, բայց դրանք չեն թռչում։ Ուզում եմ ասել, որ ՀԱՊԿ-ն իրոք թույլ կազմակերպություն է, բայց Հայաստանը Ռուսաստանից զենք է ստանում ներքին գներով` միայն այն պատճառով, որ հանդիսանում է ՀԱՊԿ անդամ։ Ազատ շուկայում Հայաստանը նույնիսկ մեկ տանկ չի կարող գնել, երբեք։ Ո՞ւմ է Նիկոլ Վովաեւիչն ասում, որ իրեն չեն տալիս զենք։ Նա ուզում է, որ իրեն անվճա՞ր տան։ 

- Նա ասում է, որ իրեն զենք չեն տալիս անվտանգության նկատառումներով։ 

- Ի՞նչ է նշանակում՝ տալիս են-չեն տալիս, գնա առ։ Դուք գնո՞ւմ եք` ոչ։ Ես զարմանում եմ, որ Ռուսաստանը մինչ օրս չի հանել իր ռազմաբազան Հայաստանից: 

- Ինչո՞ւ չի հանել։ 

- Որովհետեւ Գյումրիի բազան արխաիկ է։ «Էրեբունի» օդանավակայանինը բազա չէ, այլ մասնաճյուղ է։ Որպեսզի դրանք աշխատեն, որ Հայաստանը կարողանա լրջորեն դիմել ՀԱՊԿ-ին, ոչ թե հռետորական ձեւով, ինչպես հիմա է դա անում, պետք է ունենա Ադրբեջանի հետ պաշտոնական սահման, որը նա չունի, որը նույնիսկ դեմարկացված չէ, որի շուրջ նույնիսկ բանակցություններ չկան, սահման, որը չի էլ պաշտպանվում։ 

- Այդ դեպքում ինչո՞ւ է Տավուշում Ռուսաստանը նոր բազա սարքում, եթե նրան այստեղ պետք չեն բազաներ։ 

- Դրանք բառեր են։ 

- Բայց այնտեղ շինաշխատանքներ են իրականացվում։ 

- Այո, կառուցում են իրենց համար, բայց ինչի՞ց վերցրիք, որ դա ռազմաբազա է լինելու։ Կարող է այնտեղ մի պահեստ լինի եւ երկու պրապորշչիկ։ Ուզում եք բազա անվանել` անվանեք։ 

- Լավ, ո՞րն է փրկությունը, Ձեր կարծիքով։ 

- Ես չէի ունենա պատրանքներ Նիկոլ Վովաեւիչի մասով։ Նա այնքան քաղաքավարի է գտնվել, որ վերջերս Վլադիվոստոկի ֆորումի ժամանակ անձամբ Պուտինին ասել է, որ Ռուսաստանը չափից դուրս ուշադրություն է դարձնում Ուկրաինայի պատերազմի վրա։ Ես նրան ընկերաբար կուզեի հարցնել՝ Դուք խելագարվե՞լ եք։ Այսինքն՝ Ձեզ համար մեր հերոսները «ֆիգնյա» են, ձեր սիլիբիլի՞ն է կարեւոր Բրյուսելի հետ։ Համոզված եղեք, որ մենք ամեն ինչ գրի ենք առել։ Մենք Մոսկվայում ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչ գիտենք, մենք չունենք ոչ մի պատրանք։ Ես գիտեմ, թե նա ինչ է ուզում։ Նա ուզում է թուլացնել մեր խաղաղապահների մանդատը` ՄԱԿ-ի միջոցով։ Դա կարելի է անել միայն ԱՄՆ միջոցով, որոնք ունեն վետոյի իրավունք ու մեծամասնություն։ Առանց նրանց մանդատ չի լինի։ Դուք ուզում եք հանել ռուս խաղաղապահներին, փոխարինել նրանց ՄԱԿ-ի խաղաղապահներով։ 

- Լավ, ի՞նչ անենք, ժողովուրդն ի՞նչ անի։ 

- Ես՝ որպես հայի բարեկամ, Ձեզ կասեմ, թեեւ իմ գաղափարը պոպուլյար չէ Հայաստանում։ Այլ ելք, քան միութենական պետության մեջ մտնելը, Հայաստանը չունի։ Ես չէի ուզի քարոզել, որովհետեւ, իմ տվյալներով, ո՛չ հայ ժողովուրդն է դա ուզում, ոնց որ թե, ո՛չ էլ Ռուսաստանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

հարցազրույց Մոդեստ Կոլերով Նիկոլ Փաշինյան Ադրբեջան հարձակում Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին