f

Անկախ

Հերիք է  չոքեչոք օգնություն մուրալ օտարերկրացիներից. Ալեքսանդր Լապշին


Հիմա մի քիչ «գոլորշի բաց թողնեմ», որ առաջացավ այն նողկանքից, երբ կարդացի մեկնաբանություններ նախորդ հոդվածում, թե Հայաստանը պատերազմից հետո 2 տարվա ընթացքում ոչինչ չի արել իր սահմանների պաշտպանության համար, նորից զինվորներ են զոհվում: Նողկանք, քանի որ ահռելի թվով մարդիկ ոչինչ չեն ուզում անել և միայն տրտնջում են՝ «Վայ, մենք զենք գնելու փող չունենք», «Մեզ Ռուսաստանը չի օգնում», «Նիկոլը վատն է, Իրանը վատն է, Ամերիկան վատն է», «Մեզ ոչ ոք չի սիրում»: Մեկ-մեկ նայում ես, թե ով է գրում այդ ամենը և զարմանում ես. առողջ տղամարդիկ՝ մեկնված երևանյան և մոսկովյան բազմոցներին, բավական պնդակազմ տիկնայք հասուն տարիքի: Ոմանք էլ սոցցանցերում իրենց փքված նկարներն են գցում՝ թանկարժեք մեքենաների, Լազուրե ափի և Մայամիի լողափերի  տեսարաններով:  Դրանց ձեռքը պիտի բահ տաս, իսկ տիկինների ձեռքը՝ ապուր եփելու շերեփ ու հայդա, գնացեք սահմանին ամրություններ կառուցեք:

Հայ զինվորների 90 տոկոսը զոհվել է 2020 թ. նույնիսկ որևէ ադրբեջանցի չտեսնելով: Գիտե՞ք ինչու: Նրանք մաղվեցին հրթիռներից ու անօդաչուներից պատերազմի ճանապարհին կամ  զինվորական մասերում կամ էլ հապճեպ փորված խրամատներում: Ինչքան հասկացա, երեկ Հայաստանը կորցրել է ավելի քան 50 մարտիկ, ընդ որում, դարձյալ զոհվել են ոչ թե մարտի դաշտում, այլ արկերից, հրթիռներից ու անօդաչուների հարվածներից:

Դուք փող չունե՞ք ժամանակակից սպառազինության համար: Բայց մի զույգ «Կամազ», հին էքսկավատոր, քարեր, ավազ, ցեմենտ և մի 20 բանվոր չունե՞ք, թե՞ էլի առանց Ռուսաստանի կամ Ամերիկայի գլուխ չեք հանիՁեզ վարո՞րդ ուղարկեն Ամերիկայից, Ռուսաստանից էլ բանվորնե՞ր, որ բահով խառնեն բետոնը: Համարձակվեք և նորմալ, ժամանակակից ամրություններ կառուցեք երկաթբետոնից, որտեղ հայ զինվորները կարող են ծածկվել հրետակոծության ժամանակ: Դրսում 21-րդ դարն է, իսկ դուք դեռ թաքնվում եք խրամատներում, ավտոմեքենաների անվադողերի հետևում: Իսկ տղաները զոհվում են:

Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչպիսին են սովորական իսրայելական սահմանապահ հենակետերը Սիրիայի հետ սահմանին: Կրկնում եմ՝ ամենասովորական, բնավ ոչ հրամանատարական: Դրանք սահմանի երկայնքով 160 հատ են (հարյուր վաթսուն), մի մասը գործող է, մյուս մասը՝ պահածոյացված պատերազմական դեպքերի համար: Իմ ընկեր Vahagn Mirijanyan-ը կհաստատի, մենք մի քանի տարի առաջ միասին անցանք Իսրայելի և Սիրիայի սահմանի երկայնքով, մի երկու բունկեր էլ մտանք:

Ահա այդպիսի ամենասովորական բունկերում գտնվում է 15-20 զինվոր: Բունկերը սովորաբար  3-4 մակարդակ ունի (8-10 տար մետր գետնի տակ է), մի քանի կրակակետ: Ներսում սենյակներ են քնելու համար, լեղասենյակ՝ ցնցուղներով, հանգստի սենյակ՝ հեռուստացույցով: Նրանք էլեկտրականություն տվող գեներատոր ունեն, տաք ջուր լողանալու համար, պարենի պաշար և զենք մի շաբաթվա համար: Հակառակորդի հրետանու, տանկերի հարվածներից և անօդաչուներից զինվորները պաշտպանված են երկաթբետոնի և քարերի 3-մետրանոց շերտով: Վերևում պաշտպանությունը ռումբերի հրթիռների ընկնելուց նույնպես 3 մետր հաստություն ունի: Յուրաքանչյուր նման պահակետ շրջապատված է 200-300-մետրանոց  ականադաշտով (հակահետևակային և հակատանկային), որը թույլ չի տալիս մոտենալ թե՛ թշնամու տանկերին, թե՛ հետևակին:

Դուք պատասխանեք, Հայաստանը նման բունկերներ կառուցելու հնարավորություն չունի՞: Դուք «Կամազ» չունե՞ք, էքսկավատոր չունե՞ք, բանվորներ չունե՞ք: Հերիք է անընդհատ  չոքեչոք օգնություն մուրալ օտարերկրացիներից, չե՞ք ամաչում: Եվ մանավանդ չե՞ք ափսոսում ձեր տղաներին, որոնք արժանի են պաշտպանելու հայրենիքը ոչ թե կեղտոտ և ոչնչով չպաշտպանված խրամատներում, այլ ժամանակակից բունկերում, որտեղ նրանց կյանքն անվտանգ է:

Լուսանկարներում ամենասովորական իսրայելական բունկեր է Սիրիայի հետ սահմանին: Ինքս ծառայել եմ նման բունկերում մի 20 տարի առաջ:

 

Հայաստան հայ-ադրբեջանական հակամարտություն պաշտպանություն Ալեքսանդր Լապշին ՖԲ Գրառում

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին