f

Անկախ

Նիկոլի իշխանությունը ՈՉ ՄԻ աշխատանք նախապես չի արել ՀԱՊԿ-ից մեզ պետքական ռեակցիա ստանալու համար


ՀԱՊԿ-ի մասով։ Մենք նորից ու նորից քննարկում ենք անկարևոր բաները․ ո՞ր կետով դիմեց, որով չդիմեց ևն։ Չէ, իրականում այս ֆորմալություններն, իհարկե, իրենց կարևորությունն ունեն, բայց դրանք երկրորդական են։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։

Քո խնդիրներին միջազգային ՑԱՆԿԱՑԱԾ ռեակցիա, եթե այդ ռեակցիան պայմանավորված չէ տվյալ երկրի/կազմակերպության սեփական շահով, արդյունք է ՆԱԽԱՊԵՍ քո կողմից տարված համապատասխան աշխատանքի ու ՆԱԽԱՊԵՍ ձեռք բերված համաձայնությունների։ Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ դիմում է անշառ հոդվածով, միայն ցույց է տալիս, որ այդպիսի աշխատանք չի տարվել։

Իսկ այդպիսի աշխատանքի տարված լինելու պարագայում նույնիսկ կարիք էլ չէր լինի պաշտոնապես դիմել․ էլ չասեմ մանրադիտակով նայել, թե դիմումում որ հոդվածի համարն է․ 2՞, թե՞ 4։

Ճիշտ այնպես, ինչպես 2020-ի սեպտեմբերի սկզբին ՀԱՊԿ-ը չսպասելով Հայաստանի դիմումին, առաջարկել էր Հայաստանում գալիք պատերազմի սցենարով շտապ զորավարժություն անել։ Ո՞նց էր այդպես ստացվել, հո դա ուրիշ ՀԱՊԿ չէ՞ր։ Շատ պարզ, 2018-ից առաջ նախորդ իշխանությունները համապատասխան աշխատանք տարել էին ու դա այդ աշխատանքի իներցիան էր ընդամենը։

Սակայն, կրկնում եմ, Նիկոլի իշխանությունը ՈՉ ՄԻ աշխատանք նախապես չի արել ՀԱՊԿ-ից մեզ պետքական ռեակցիա ստանալու համար (ինչ էլ արվել է, հակառակն է արվել) ու այս պայմաններում ի՞նչ կարող էր խեղճ Նիկոլը։ Մեծ աղմուկով հայտարարել, թե դիմում ես ՀԱՊԿ ու դիմումում փոքր տառերով գրել, թե․ «մե խորհուրդ կտա՞ք մեզի»։ Հա, կտան, բա ոնց, ինչը ինչը, բայց խորհուրդ տալ էդ բոլորն են պատրաստ․ իրանք կնախընտրեն փողով, բայց լավ, էս անգամ ձրի էլ կտան որպես հայերին լավություն։ Հենա, ղազախներն արդեն տվել են։

Կարծում եմ՝ ավելորդ չի նորից հիշեցնել, որ Հայաստանի շահերն առաջ տանելու հարցում ԱԳՆ-յի ու Նիկոլի այսպիսի անգործությունը բնավ նրանց ապիկարության կամ հիմարության հետևանք չէ։ Դա իրենց քաղաքական գիծն է, այսինքն՝ արվել է գիտակցաբար ու նպատակային։

Հ․Գ․

Ի դեպ, մեր բարեկամ Ֆրանսիայի և մեր բարեկամ Իրանի արձագանքներում էլ, բնականաբար, ալֆա-Նիկոլն ու օմեգա-Արարատը որևէ ամակ չունեն։ Պարզապես առաջինը լուրջ թեմաներ ունի Թուրքիայի հետ, իսկ երկրորդը՝ և Թուրքիայի հետ, և նաև ախորժակ ունի Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ։

Վահագն Մխոյան ՖԲ Գրառում Ֆրանսիա Իրան Ադրբեջան հարձակում Հայաստան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին