ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Թեհրանի վերջին արձագանքը Իրանի միջուկային գործարքը վերականգնելու Արևմուտքի առաջարկներին հետ է մղում այդ հարցի շուրջ բանակցությունները՝ քիչ հավանական դարձնելով մոտ ապագայում համաձայնության հասնելը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այն, ինչ մենք տեսանք անցած շաբաթվա ընթացքում, մասնավորապես՝ Իրանի արձագանքը ԵՄ առաջարկին, հետքայլ է և կարճաժամկետ համաձայնագրի հեռանկարները, ես կասեի, քիչ հավանական է դարձնում», - ասել է Բլինկենը:
Նա հավելել է, որ Թեհրանի դիրքորոշման պատճառով այս պահին դժվար է խոսել իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի վերականգնման հնարավոր ժամկետների մասին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, որ Իրանը մոտենում է միջուկային զենք ստեղծելուն։ Նրա խոսքով՝ Թեհրանի համապատասխան ցանկությունը հաստատում են իսրայելական հետախուզության տվյալները։
Ինչպես նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը, Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերումը լուրջ հետեւանքներ կունենա ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ ողջ աշխարհի համար։ Գանցի խոսքով՝ դա Թեհրանին թույլ կտա ապահովել «ահաբեկչություն արտահանելու» իր փորձերը։