Սահմանային իրավիճակով պայմանավորված՝ Երևանի ավագանու նիստը հետաձգվել է։
Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից։
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, պետք է գումարվեր Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգում 27 հարց կար, այդ թվում՝ Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: