f

Անկախ

Չգրանցված աշխատողներին բացահայտելու համար ստուգումները կանցկացվեն առանց նախազգուշացման


ՔՊ–ի պատգամավորներն օրենքով բացառություն են սահմանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի` թաքնված զբաղվածության բացահայտմանն ուղղված ստուգումների համար։

Հայաստանում չգրանցված աշխատողներին բացահայտելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին իրավունք վերապահել ստուգվող հիմնարկ այցելել առանց գործատուին 3 օր առաջ նախապես տեղյակ պահելու։

«Երբ դուք որևէ ծառայություն մատուցողի նախապես տեղեկացնում եք, որ ամսի 17-ին ես գալիս եմ ձեզ մոտ հանձնարարագրով, որպեսզի ստուգաթերթով նախատեսված ստուգում իրականացնեմ, որի կետերից մեկն էլ թաքնված աշխատուժի բացահայտումն է, բնականաբար, ովքեր առանց պայմանագրի են աշխատում, այդ օրն աշխատանքի չեն գա, և հետևաբար, իրական պատկերը, թե ինչքան ստվերային աշխատողներ կան, տեսչական մարմինն այդպես էլ չի ունենա»,– իր ելույթում ասաց նախագծի համահեղինակ Հերիքնազ Տիգրանյանը` ներկայացնելով «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Պատգամավորը հիշեցրեց, որ եռօրյա իրազեկման նորմն այսօր արդեն որոշ դեպքերի` թմրամիջոցների ապօրինի շրջանառության, խաղատներում ստուգումների և մի շարք այլ դեպքերում չի գործում։ Հետևաբար, իրենք առաջարկում են նման բացառություն սահմանել նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի` թաքնված զբաղվածության բացահայտմանն ուղղված ստուգումների համար։

Հերիքնազ Տիգրանյան Չգրանցված աշխատողներ ՀՀ ԱԺ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին