f

Անկախ

Զորիկ Պողոսյան․ «Հայ զինվորի շնորհիվ ենք կարողանում գործել, նոր հաղթանակներ տոնել ու ռեկորդներ գրանցել»


Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրը  հայ դյուցազունները  նշանավորեցին  համաշխարհային  ռեկորդների սահմանմամբ: 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքի հարակից տարածքում  ծանրամարտիկ, ուժային եռամարտիկ, բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ ԱԻՆ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ փրկարար Զորիկ Պողոսյանը ահմանեց Դյուցազնագրքի և Գինեսի նոր ռեկորդ․ 170 կգ ծանրաձողն ուսերին դրված, նստած դիրքով քայլեց 2 մետր, կատարելով շրջադարձ, նորից քայլեց ևս 2 մետր, ապա կատարեց կքանիստ  10 անգամ։
Անկախի հետ զրույցում Զորիկ Պողոսյանը խոսում է նախապատրստական ընթացքի մասին, կիսվում տպավորություններով և կարևորում յուրաքանչյուր ձեռքբերում ու հաղթանակ, ի նշան որոնց հայոց եռագույնն է ծածանվում, հայի մասին են խոսում։

-Շնորհավորում ենք, սեպտեմբերի 5-ին հերթական ռեկորդի սահմանման կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր մասնաշենքի տարածքում սահմանեցի նոր համաշխարհային ռեկորդ, որն արդեն 
 6-րդն է իմ ռեկորդների պատմության շարքում։
Ռեկորդին պատրաստվել եմ մոտավորապես 4 ամիս, քանի որ սույն թվականի մայիսի 27-ին էլ նախկին ռեկորդս կարողացա 5 կգ-վ ավելի  կատարել ու թարմացնել։  Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի անմիջական գլխավորությամբ  որոշեցինք,  որ ռեկորդը պետք է կատարաեմ ԱԻՆ գլխավոր մասնաշենքի տարածքում։ Մարզումներն այնպես մշակեցինք, որ հենց այդ օրը կարողանանք ռեկորդ սահմանել և մեր գործը հաջողությամբ պսկավեց։ Ռեկորդը գրանցվեց ԱԻՆ աշխատակցի օրը, հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ նաև ծննդյանս տարեդարձին։ 
Վերջին ՝ 170-կգանոց ծանրաձողով ռեկորդս երկար ժամանակ ոչ ոք չէր կարողանում գերազանցել չինացի մարզիկին․ես 15 կգ-ով շրջանցեցի։ 


-Ի՞նչ տրամադրվածությամբ մոտեցաք ռեկորդի սահմանմանը։ 
-Տրամադրվածությունս մարտական էր, քանի որ արդեն շատ մեծ փորձ ունեմ, պատասխանատվությունը մեծ էր քանի որ ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք եկել էին ոգևորելու։ Ես պետք է անպայման  այդ դժվարին փորձությունը հաղթահարեի։ Այդպես էլ եղավ․ Աստծո կամոք, առանց վնասվածքների կարողացա վարժությունը կատարել։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ հերթական ռեկորդի սահմանումը։ 
-Ինձ համար անչափ կարևոր է, որ Աստծո կողմից տրված գերբնական ուժը կարողանում եմ ծառայեցնել հայրենիքիս՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը։

Ռեկորդն էլ ավելի մեծ պատասխանատվություն տվեց ինձ, քանի որ սա մի մեծ օրինակ է մեր երիտասարդ սերնդին, որ նրանք,  տեսնելով  ներդրումը, օրինակ վերցնեն, փողոցից կտրվելով իրենց ժամանակը ճիշտ օգտագործեն և հասնեն հաջողությունների։ Մշտապես իմ գիտելիքները փոխանցում եմ աշակերտներիս։ Հուսով եմ, գիտեմ, որ մոտ ապագայում էլ իրենք են Հայաստանի անունը բարձր պահելու ու եռագույնը ծածանելու։ 
Մեր երկրին  խաղաղություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ հայ զինվորներին, հայոց բանակին։ Այսօր մենք նրանց շնորհիվ կարողանում ենք գործել, ռեկորդներ գրանցել, հաղթանակներ տոնել։   Հայ ազգին միասնականություն եմ մաղթում, մեզ հիմա տարբեր ոլորտներում շատ հաղթանակներ են պետք։
 

ռեկորդ Սպորտ Զորիկ Պողոսյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին