Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում է:
Կիսաեզրափակչում оլիմպիական խաղերի չեմպիոնը մրցեց աշխարհի ներկայիս չեմպիոն Մոհամադխադի Աբդուլահ Սարավիի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով:
Ալեքսանյանը մեկնարկել էր որակավորման փուլից, սակայն առաջին գոտեմարտի մրցակիցը հրաժարվել է պայքարից: 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ էլ ուժերը չափելով Ղրղզստանից Բեկսուլթան Մախմուդովի հաղթեց 9:0 հաշվով:
Եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովն է: