Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության եզրափակչում Իտալիայի հավաքականը մրցեց Լեհաստանի թիմի հետ և առավելության հասավ 3:1 (22:25, 25:21, 25:18, 25:20) հաշվով՝ նվաճելով տիտղոսը։ Իտալացիները նախորդ անգամ 24 տարի առաջ էին նվաճել այս տիտղոսը։
Բրոնզե մեդալների համար պայքարեցին Բրազիլիայի եւ Սլովենիայի հավաքականները։ 3:1 (25:18, 25:18, 22:25, 25:18) հաշվով հաղթանակ տարան բրազիլացիները։