f

Անկախ

Իշխանության գլուխ անցած ոհմակը քիչ է մնացել, որ ինքն իրեն հռչակի որպես գորշ գայլերի կառավարություն։


Սիրտս ցավում է, բայց լռելն անհնար է, որովհետև, այսօրվա Հայաստանը քաղաքական մսաղաց է դարձել, որտեղ մարդկային ճակատագրերը արժեք այլևս չունեն։ Որովհետև, միակ արժեքը թավշյա հեղաշրջումի բերած՝ ծուռհայելային, կեղծ ու վնասարար պոստուլատներն են, իսկ իշխանության գլուխ անցած ոհմակը քիչ է մնացել, որ ինքն իրեն հռչակի որպես գորշ գայլերի կառավարություն։

Այս ֆենոմենը զուտ հայկական չէ, և միայն սերունդ դաստիարակելով է, որ կկարողանանք իսպառ վերացնել այս վարակը, որտեղ բոլոր տեսակի քամիները, անկախ նրանից՝ վարչակարգին դեմ են, թե կողմ, արդյունքում լցնում են վերջիններիս մեծամասնական առագաստները։

Սակայն, ամեն ինչ վերջ է ունենում, ինչպես վերջ են ունեցել համաշխարհային բոլոր հիմարները, իսկ ես, այսօր, ուզում եմ խոսել մի մարդու մասին, ով արդեն, ավելի քան տասը ամիս գտնվում է անազատության մեջ, բանտում, լոկ այն պատճառով, որ չի ծափահարել հիմարների ավազակապետությանը։

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ընդդիմադիր չէ, որևէ ընդդիմադիր կուսակցության անդամ չէ, չի եղել, չէր պատրաստվում, քանզի, սահմանամերձ շրջան ղեկավարելու համար հարկավոր էր՝ քաղաքական մանրադրամ իրականությունից բարձր լինել, կենտրոնում լինել և ապրել ու գործել հանուն հայրենի տարածարջանի ու նրա բնակիչների։ Քանզի, հարկավոր էր ընդհանուր հայտարարի բերել բոլոր համարիչները, որպեսզի մի օր, "ապագա կա" ճչացող խունտան տավուշեցուն էլ չայլասերի, չհանի հունից, որպեսզի՝ դեռևս 18-19-րդ դարերի ազատագրական պայքարի գործիչ, արքեպիսկոպոս, Հարություն Մանուչարյանի նախնի՝ Գրիգոր Մանուչարյանցից սկսած ու մեր սերնդակիցների արյամբ, քրտինքով, տքնաջան աշխատանքով պահած, պաշտպանած սուրբ հողը "թուրք-հայկական բարեկամության" վաճառասեղանին չհայտնվի։

Հարություն Մանուչարյանի (Harutyun Manucharyan) մեղքը աներևույթ է, անըմբռնելի, անտեսանելի։ Ոչ դատավորներն են հասկանում ի՞նչ անեն(որովհետև հրահանգավորված են), ոչ էլ պաշտպանները։

Ու քանի դեռ ժամանակակից Հայաստանի գնացքը ռելսերից ելած՝ անդունդ է սլանում, Հարություն Մանուչարյանի մասին, կարծես, մտածող էլ չկա, և բացի մտերիմներից ու ընտանիքի անդամներից, առավելագույնը որ անում են, նրա լուսանկարը պատահած հայտնվում է այս կամ այն համացանցային հաղորդման մեջ, այն էլ, կարծում եմ, սրտացավ անհատների նախաձեռնությամբ։

Հարություն Մանուչարյանի մեղքը կայանում է նրանում, որ հեղափոխական կոչվող ավազակախմբի առջև, առնվազն առերես, չի չոքել, չի շողոքորթել, մնացել է անկախ, ինքն իր ու իր ժողովրդի հետ։ Իսկ հայաստանյան իրականությունը ամենաշատը խորշում է այս տեսակից, անկախ մարդկանցից ու գործիչներից, նրանցից, ովքեր կարող են ամուր քարափ ու նավահանգիստ լինել, իրենց շուրջ հավաքել, միավորել ազատ ու անկախ այլ քաղաքացիների։

Առջևում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, և Բերդի տարածաշրջանում գրանցված Զորավոր Համայնք Դաշինքի առաջին համարը Հարություն Մանուչարյանն է։ Ես իմ հայրենակիցներին, իմ սիրելի Բերդի տարածաշրջանի արժանապատիվ հայությանը, մտավորականությանը, պատվախնդիր մարդկանց կոչ եմ անում՝ Ձեր ձայնները տվեք այս դաշինքին, որովհետև Հարությունը մեր համար է հայտնվել անազատության մեջ, որովհետև նա իր հողի արժանի զավակն ու նվիրյալն է, որովհետև, ես Ձեզ հավաստիացնում եմ, նա հիանալի ղեկավար ու իսկական, սակայն համեստ հայրենասեր է։

https://t.me/depi_ararat

Դեպի Արարատ Depi Ararat

Դեպի Արարատ Depi Ararat

Զորավոր Համայնք Դաշինք

Հարություն Մանուչարյանի Աջակիցներ

Դարաշրջան Դավիթ Վանյան

Դավիթ Վանյան ՖԲ Գրառում Հարություն Մանուչարյան Բերդ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին